chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Այսօր մեկնարկում են Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները

2018-Jan-12
Այսօր մեկնարկում են  Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները

Այսօր մեկնարկում  են  Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնությունները։ Տղամարդկանց մրցաշարի մասնակիցների թիվը 11-ն է՝ 9 գրոսմայստեր և 2 միջազգային վարպետ, իսկ կանանցը՝ 10-ը՝ 1 միջազգային վարպետ, 1 կանանց գրոսմայստեր, 3 կանանց միջազգային վարպետ և մեկ վարպետության թեկնածու։

Տեղի ունեցած վիճակահանությունն արդեն որոշել է մրցող զույգերին։ Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության առաջին տուրի զույգերն այսպիսին են՝

Գրիգորյան Կարեն – Անդրիասյան Զավեն
Փաշիկյան Արման – Գաբուզյան Հովհաննես
Սարգսյան Շանթ – Պետրոսյան Տիգրան Լ.
Հովհաննիսյան Ռոբերտ – Տեր-Սահակյան Սամվել
Պետրոսյան Մանուէլ – Մարտիրոսյան Հայկ

Քանի որ մասնակիցների թիվը կենտ է, Տիգրան Հարությունյանը չի խաղա։

Խաղերին կարող եք միանալ 15։00-ին։

Ուղիղ միացում 

Կանանց առաջնության 1-ն տուրի զույգերն են՝

Գևորգյան Մարիա – Խաչատրյան Աննա
Կուրսովա Մարիա – Ասատրյան Սոնա
Առաքելյան Նարե – Գալոյան Լիլիթ
Մկրտչյան Մարիամ – Սարգսյան Աննա
Ղուկասյան Սիրանուշ – Գաբոյան Սուսաննա

Խաղերին կարող եք հետևել հղումով՝

Ուղիղ միացում

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր