chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

2 մասնակից և 2 մեդալ․ Միկկել Կաստելլայի հուշամրցաշարում Կարենն ու Տիգրանը նվաճեցին ոսկին ու արծաթը

2017-Aug-11
2 մասնակից և 2 մեդալ․ Միկկել Կաստելլայի հուշամրցաշարում Կարենն ու Տիգրանը նվաճեցին ոսկին ու արծաթը

9 օր շարունակ հետևում էինք Իսպանիայում ընթացող Միկկաել Կաստելլայի հուշամրցաշարին, որին մասնակցում էին Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանը։ Վերջիններս գրեթե չէին զիջում առաջատարի դիրքերը։ Եվ երեկ կայացած 9-րդ տուրում տարած հաղթանակներով նրանք վերջնականապես ամրապնդեցին իրենց դիրքերը։ 143 մասնակցի մեջ միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանը վաստակեցին 7․5-ական միավոր և ըստ լրացուցիչ միավորների զբաղեցրեցին համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը, ինչի առիթով շնորհավորում ենք։

Լավագույն եռյակը եզրափակեց Հնդկաստանի ներկայացուցիչ Պ․ Ինիյանը՝ 7 միավորով։

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր