chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ի՞նչպիսի արդյունքեր ունեն մերոնք օրերս մեկնարկած "Մոսկվա Օփեն" ամենամյա մրցաշարում

2018-Feb-01
Ի՞նչպիսի արդյունքեր ունեն մերոնք օրերս մեկնարկած "Մոսկվա Օփեն" ամենամյա մրցաշարում

Հունվարի 27-ին մեկնարկել է ամենամյա "Մոսկվա Օփեն" միջազգային մրցաշարը, որի շրջանակներում անցկացվում է 5 տարբեր մրցաշար՝ A, B, C, D1 և D2: Մենք, ինչպես և ամեն տարի, այս անգամ ևս ունենք շատ ներկայացուցիչներ։ Նրանց թիվը 18-ն է, և վերջիներս հանդես են գալիս A, B և C խմբերում։ Հայ մասնակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մոսկվա օփեն-ում կայացած 5 տուրի արդյունքում A խմբում հանդես եկող մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունեն Գևորգ Հարությունյանը, Արմեն Բարսեղյանը, Հովհաննես Հակոբյանը։ Նրանք վաստակել են 3․5 միավոր, իսկ մյուսները՝ 3։ Արդյունքերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

B խումբը կանանց մրցաշարն է, որտեղ մենք ունենք 3 մասնակից։ Նրանցից Սուսաննա Գաբոյանը 4․5 միավորվ կիսում է 1-5-րդ տեղերը, Մարիամ Ավետիսյանն ունի 3, իսկ Քրիստինե Սմբատյանը՝ 2 միավոր։

C խմբում մենք ունենք 7 մասնակից։ Լավագույն արդյունքն ունի Վահագն Խաչատրյանը, ով 4․5 միավորով կիսում է 3-13-րդ տեղերը։ Մյուսների արդյունքերին կարող եք ծանոթնալ այստեղ։

Մոսկվա Օփենի A և B մրցաշարերի խաղերին կարող եք հետևել ուղիղ միացմամբ՝ հղումներով՝

A խումբ

B խումբ

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր