chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վերջին տուրից առաջ Արոնյանը միանձնյա գլխավորում է Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը

2017-Jun-16
Վերջին տուրից առաջ Արոնյանը միանձնյա գլխավորում է Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը

Երեկ Norway Chess Classic-ում կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները։ Լևոն Արոնյանի մրցակիցը Վիշվանաթան Անանդն էր։ Նրանց պայքարն ավարտվեց 32-րդ քայլին ոչ ոքի արդյունքով։ Միավորը կիսեցին նաև Կարուանա-Գիրի և Սո-Նակամուրա զույգերը։ Մյուս երկու զույգում Կարլսենը հաղթեց Կարյակինին, իսկ Վաշիե-Լագրավը՝ Կրամնիկին։

8 տուրի արդյունքում Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը 5․5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը։ Նակամուրան 5 միավորով 2-րդն է, Գիրին 4․5-ով 3-րդը։ Սոն և Կրամնիկը վաստակել են 4-ական, Անանդը, Կարուանան, Վաշիե-Լագրավն ու Կարլսենը 3․5-ական, Կարյակինը՝ 3 միավոր։

Այսօր՝ Երևանի ժամանակով 18։00-ին, կսկսվեն վերջին և որոշիչ տուրի խաղերը, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ։

Զույգերն այսպիսին են՝

Արոնյան-Սո

Կրամնիկ-Գիրի

Կարյակին-Վաշիե-Լագրավ

Անանդ-Կարլսեն

Կարուանա-Նակամուրա

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր