chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտին է մոտենում Norway Chess Classic 2018 գերհզոր մրցաշարը

2018-Jun-07
Ավարտին է մոտենում Norway Chess Classic 2018  գերհզոր մրցաշարը

Ստավենգերում անցկացվող Norway Chess Classic մրցաշարը մոտենում է ավարտին։ Երեկ կայացավ նախավերջին՝ 8-րդ տուրը, որտեղ գրանցվեց 2 հաղթանակ՝ Կարուանան առավելության հասավ Անանդի, իսկ Նակամուրան՝ Կարյակինի նկատմամբ։ Կարլսեն-Մամեդյարով և Սո-Վաշիե-Լագրավ զույգերը կիսեցին միավորը։ Իսկ Ահա Լևոն Արոնյանը մրցակից չուներ, քանի որ Լիրեն Դինգը դուրս է մնացել մրցաշարից ազդոսկրի վնասվածքի պատճառով։

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

  1. Նակամուրա - 4
  2. Կարլսեն - 4
  3. Կարուանա - 4
  4. Սո - 4
  5. Արոնյան - 3․5
  6. Անանդ - 3․5
  7. Մամեդյարով - 3․5
  8. Կարյակին - 3
  9. Վաշիե-Լագրավ - 2․5

Այսօր Norway Chess Classic-ում տեղի կունենա վերջին տուրը, որի խաղերին կարող եք միանալ 18։30-ից այստեղ։

Արոնյանը սպիտակներով կմրցի Նակամուրայի հետ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր