chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Grand Chess Tour. Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարը 6-րդ տուրից հետո

2018-Jun-22
Grand Chess Tour. Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարը 6-րդ տուրից հետո

Grand Chess Tour-ի Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարում խաղացվեց ևս 3 պարտիա։ Արոնյանը հաղթեց Մամեդյարովին, ոչ ոքի խաղաց Սոյի և Կրամնիկի հետ։ Արդյունքում նա այժմ ունի 8 միավոր և Կարյակինի հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները։ Բոլորից առաջ է անցել Ուեսլի Սոն, ով 9 միավորով գլխավորում է աղյուսակը։

Այսօր կխաղացվի Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարի վերջին 3 պարտիան։ Առաջին տուրում Արոնյանը սևերով կմրցի Կարյակինի հետ։

Խաղերին կարող եք միանալ Երևանի ժամանակով 16։00-ին՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր