chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մի քանի փաստ Վիլհելմ Ստեյնիցի մասին

2017-May-10
Մի քանի փաստ Վիլհելմ Ստեյնիցի մասին

Վիլհելմ Ստեյնիցը շախմատի աշխարհի առաջին չեմպիոնն է, մարդ, ում ստեղծած գրականությամբ կրթվել են հետագա սերունդները։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ նրա կյանքից։

 

 

 

 

  1. Ստեյնիցի անունը եղել է Վոլֆ։ 1857 թվականին նա պաշտոնապես փոխել է այն և դարձել Վիլհելմ։
  2. Նրա ծննդյան ամսաթվի վարկածները մի քանիսն են՝ մայիսի 14, 17, 18։
  3. Երկար տարիներ Վիլհելմ Ստեյնիցն ապրուստի համար վաստակում էր լրագրությամբ։
  4. 1885 թվականին նա հիմնել է «Միջազգային շախմատային ամսագիր»-ը, որտեղ հրապարակում էր պարտիաներից հատվածներ, տեսական հոդվածներ և իր բանավեճերը այլ հրապարակախոսների հետ։
  5. Վիլհելմ Ստեյնիցը եղել է գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր Ռիխարդ Վագների մեծ երկրպագուն։
  6. Շախմատի աշխարհի առաջին չեմպիոնն ամուսնացած է եղել 2 անգամ։ 29 տարեկան հասակում նա ամուսնացել է 18-ամյա Կարոլին Գոլդերի հետ, ով նրան աղջիկ է պարգևել՝ Ֆլորային։ Վերջինս մահացել է 22 տարեկան հասակում՝ սրտի լուրջ խնդիրների պատճառով։ Ստեյնիցը շատ դժվար է տարել այդ փաստը։ Իսկ 4 տարի անց՝ 45 տարեկանում, նեֆրիտից մահացել է նաև կինը՝ Կարոլինան։ Շուտով Վիլհելմն ամուսնացել է 2-րդ անգամ իրենից 28 տարի փոքր շոտլանդուհու հետ, ով նրան նվիրել է տղա և աղջիկ։
  7. Ստեյնիցի հոր 2 ամուսնությունից ընտանիքում կար 13 երեխա։ Ստեյնիցն ասում էր, որ նա ամենափոքրն էր, քանի որ իրենից հետո ծնված 4 երեխան մահացել են շատ փոքր տարիքում։
  8. Չունենալով հնարավորություն գնելու իսկական շախմատ՝ Վիլհելմ Ստեյնիցը փոքր տարիքում բավարարվում էր իր սարքած կարդոնե խաղատախտակով։
  9. Քանի որ Ստեյնիցը ազգությամբ հրեա էր, կյանքի ողջ ընթացքում հանդես էր գալիս անտիսեմիտիզմի դեմ։