chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունը 7-րդ տուրից հետո

2017-Nov-21
Աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունը 7-րդ տուրից հետո

Իտալիայում անցկացվող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում տեղի ունեցավ նաև 7-րդ տուրը։ Տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը պարտվեց, Մանուէլ Պետրոսյանը խաղաց ոչ ոքի, իսկ Տիգրան Հարությունյանը հաղթանակ տարավ։ Արդյունքում Մանուէլն ունի 5, Հայկը՝ 4․5, Տիգրանը՝ 3 միավոր։ Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Նորվեգիայի ներկայացուցիչ Արյան Տարին՝ 6 միավորով։

Մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 7-րդ տուրում պարտություն կրեց։ Այժմ նա ունի 3․5 միավոր։ Առաջատարը 6․5 միավորով Ժանսայա Աբդումալիկն է։

Պատանիների աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան 8-րդ տուրի խաղերը, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր