chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Խորհրդածում է Տիգրան Պետրոսյանը

2017-Sep-25
Խորհրդածում է Տիգրան Պետրոսյանը

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնն ու հայ ազգի պարծանքը մտորում է շախմատի մասին։ Ձեզ ենք ներկայացնում թևավոր դարձած մի քանի արտահայտություն մեծն "Երկաթե Տիգրանից"։

 

 

 

Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը:

 

Կմնա՞ արդյոք այս կամ այն շախմատիստը պատմության մեջ, կախված է նրա ոչ միայն հաջողություններից, այլև ստեղծագործությունից: Ինձ համար,  օրինակ, նշանակություն չունի, շախմատիստը եղե՞լ է, թե չի եղել աշխարհի չեմպիոն: Գլխավորն այն է, որ նա իրենից հետո թողնի սքանչելի խաղեր:

 

Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը: Նա, ով իր մեջ կզուգակցի մարզիկի, դերասանի և գիտնականի որակները, անպարտելի կլինի:   

   

Ընդհանրապես կարծում եմ, որ շախմատում ամեն ինչ կախված է տակտիկայից: Եթե ոմանք խաղի ստրատեգիան նմանեցնում են մարմարե սյունի, ապա տակտիկան այն քանդակն է, որի վրա քանդակագործը երկար ժամանակ աշխատում է և արվեստի գլուխգործոց ստեղծում:     

 

Ցանկացած դիրքում անսահման տարբերակների հնարավորություն կա: Ցանկացած նոր քայլ ստեղծում է բոլորովին նոր տարբերակ:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր