chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Շարժա Մասթերսը 5-րդ տուրից հետո

2018-Apr-16
Շարժա Մասթերսը 5-րդ տուրից հետո

Ինչպես նշել էինք, ԱՄԷ-ում մեկնարկել է "Շարժա մասթերս" միջազգային մրցաշարը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում են Տիգրան Լ․ Պետրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը։ Մրցաշարում կայացել է 9 տուրից 5-ը։ Տիգրանն իր ակտիվում ունի 4 միավոր և կիսում է 3-17-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է։ Մանուէլը վաստակել է 3․5 միավոր և կիսում է 18-31-րդ տեղերը։

Շարժա մասթերսում կա 2 առաջատար՝ 5 միավորով։ Այսօր տեղի են ունենալու 6-րդ տուրի խաղերը։ Տիգրան Պետրոսյանը սպիտակներով մրցելու է Պավել Էլյանովի հետ, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Վլադիսլավ Արտեմիևի։

Խաղերի ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ։