chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

25 ժամ շախմատ՝ պատժի փոխարեն

2018-Jun-29
25 ժամ շախմատ՝ պատժի փոխարեն

2018-ի հունվարից ամեն շաբաթ օր բազմաթիվ երիտասարդներ հավաքվում են Լեթբրիջի (Կանադա) համալսարանի կամպուսում՝ շախմատ խաղալու: Իրավիճակը ոչնչով արտասովոր չէ, բացի նրանից, որ խաղացողները ոչ դաժան հանցագործություններում ներգրավված երիտասարդներ են, որոնք մասնակցում են «Շախմատ կյանքի համար» ծրագրին:

"Կանադայի դատարանները որպես «պատժի» յուրահատուկ միջոց իրականացնում են «Շախմատ կյանքի համար» ծրագիրը, որի ընթացքում երիտասարդները 25 ժամ շախմատ խաղալու հնարավորություն են ունենում: Մինչ երիտասարդ հանցագործները շախմատ են խաղում, մասնագետները հետևում են, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվում որոշում կայացնելու գործընթացը նրանց մոտ: Շախմատը նաև օգնում է նրանց զարգացնել անձնային որակները, հատկապես՝ խնդիրների լուծման, պլանավորման, ուշադրության կենտրոնացման հարցում":

Չնայած ծրագիրը դեռ նոր է և հավաքված տվյալները չափազանց քիչ՝ լուրջ եզրահանգումներ անելու համար, այդուհանդերձ երիտասարդների հետ զրույցներն ու նրանց բարձրացրած հարցերը վկայում են այն մասին, շախմատը լավագույն միջոցներից է կյանքը նոր հունի վրա բերելու համար: Չէ՞ որ շախմատում, ինչպես և կյանքում, կարևոր է յուրաքանչյուր քայլը:

Աղբյուրը՝ champord.am

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր