chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Երջանիկ ու դժբախտ Միխայիլ Տալը

2017-Mar-22
Երջանիկ ու դժբախտ Միխայիլ Տալը

Մահախոսական կյանքի ընթացքում, ձեռքին 3 մատ, հիվանդ թոքեր, մենինգիտ, թմրանյութեր․ այսպիսին էր խորհրդավոր չեմպիոն Միխայիլ Տալի կյանքը։

Նոյեմբերի 9-ին շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոնը կդառնար 81 տարեկան, սակայն նա հեռացավ կյանքից 55-ում՝ թողնելով բազում գեղեցիկ ու հետաքրքիր կոմբինացիաներ, որոնք կարող էր խաղալ միայն նա։ Ասում են, որ նա ժողովրդական չեմպիոն էր։

Հրաշամանուկ Միխայիլ Տալը

Տալի հանճարեղությունը երևում էր հենց մանկուց։ Նա սկսել է կարդալ 3 տարեկանում, 5-ում արդեն մտքում բազմապատկել եռանիիշ թվեր, իսկ դպրոց գնացել է միանգամից 3-րդ դասարան։ Հնարավոր է, որ դա լիներ մենինգիտի արդյունքը, որը նա տարել էր՝ լինելով դեռ կրծքով կերակրվող փոքրիկ։ Նրա մայրը՝ Իդա Տալը, մի առիթով ասել է, որ ըստ բժշկի խոսքերի, եթե տղան կենդանի մնա, նրան մեծ ապագա է սպասվում։

Միխաիլ Տալը կնոջ և մոր հետ

Միխայիլ Տալը կնոջ՝ Սալլի Լանդաուի և մոր՝ Իդա Տալի հետ

Տարօրինակ հայրը

Ըստ անձնագրի՝ նրա հայրը մոր ոչ հարազատ եղբայրն էր՝ Նեխեմի Տալը, իսկ բիոլոգիականը՝ «հորեղբայր Ռոբերտը»( дядя Роберт), ով Նեխեմիի շատ հեռու բարեկամն էր։ Գուցե այդ հանգամանքը, գուցե հղիության վերջին շրջանում առնետի շատ մոտ գտնվելն ու դրանից առաջացած վախը բերեցին նրան, որ Տալը ծնվեց թոքերի լուրջ հիվանդությամբ և աջ ձեռքին 3 մատով։

Միխայիլ Տալի հաջողությունները

Նա շախմատ խաղալ սովորել է 7 տարեկանում, 10-ում միայն հաճախել խմբակ։ 19 տարեկանում հաղթելով ժամանակի ուժեղագույն շախմատիստներին՝ դարձել է Սովետական Միության չեմպիոն։ Այդ պահից սկսած՝ հաղթելով գրեթե բոլոր խոշոր մրցաշարերը՝ նա հնարավոություն է ստացել խաղալ աշխարհի գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հետ և հաղթել նրան՝ 23 տարեկանում դառնալով աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։  Ասում են, որ Տալը կարողանում էր հիպնոսացնել հակառակորդին։

Աշխարհի 8-րդ չեմպիոնը պաշտոնապես ամուսնացած է եղել 3 անգամ և ունեցել բազում երկրպագուհիներ։ Առաջին ամուսնությունից ծնվել է մեկ որդի, ով հետագայում ընտրել է բժշկի մասնագիտություն, իսկ երրորդ ամուսնությունից՝ դուստր: 

Միխաիլ Տալը աղջկա Ժաննայի հետՄիխայիլ Տալը աղջկա՝ Ժաննայի հետ

 

Միխաիլ Տալը հոր և որդու հետ

Տալը հոր և որդու հետ

Մահախոսական

1970 թվականին Թիֆլիսում հեռացնում են նրա երիկամը։ Եվ քանի որ այն ժամանակ դա այդքան էլ զարգացած ուղղություն չէր, «Շախմատը Սովետական Միությունում» ամսագիրը պատրաստում է նրա մահախոսականը։ Երբ այն ժամանակ արդեն նախկին չեմպիոնը վերականգնվում է և նորից սկսում խաղալ, ամսագրի աշխատակիցներից մեկը նրան ցույց է տալիս նրա մահվան մասին նախօրոք պատրաստված նյութը, ինչը Տալը հումորի է վերածում՝ ասելով, որ նա միակ մարդն է աշխարհում, ով կարդացել է իր մահախոսականը և անգամ ուղղումներ արել։

 

Թմրանյութեր

Չդադարող ուժեղ ցավերը բերում են նրան, որ Տալը սկսում է օգտագործել մորֆի, որի օգնությամբ միայն կարողանում էր իրեն մարդ զգալ։ Երբ «վերևների հրամանով» շտապօգնության աշխատակիցները դադարում են նրան ներարկումներ անել, նա անցնում է սպիրտին։ Նրա ՝ կոնյակի հանդեպ թուլության մասին լեգենդներ էին հյուսվում։

Տալը շախմատ խաղացել է մինչև վերջին շուչը։ Դասականում այլևս լուրջ հաջողություններ չի ունենում, սակայն բլիցում նրա հանճարեղությունը չի կորում։ 1988 թվականին նա դառնում է արագ շախմատի աշխարհի 1-ին չեմպիոնը (չնայած մրցաշարը պաշտոնական բնույթ չէր կրում)։

Միխայիլ Տալը մահանում է 1992թ․ հունիսի 28-ին կերակրափողի առատ արյունահոսությունից։