chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

"Սինքֆիլդի գավաթ"-ի վերջին տուրից առաջ Արոնյանը առաջատար եռյակում է․ ինչի՞ կբերի Կարլսենի հետ պայքարը

2017-Aug-11
"Սինքֆիլդի գավաթ"-ի վերջին տուրից առաջ Արոնյանը առաջատար եռյակում է․ ինչի՞  կբերի Կարլսենի հետ պայքարը

Աշխարհի ուժեղագույն մրցաշարերից մեկը ևս մոտենում է իր ավարտին։ Երեկ Սինքֆիլդի գավաթում տեղի ունեցան նախավերջին տուրի խաղերը։ Միակ հաղթանակը գրանցեց Կարյակինը Սոյի հետ պայքարում։ Մյուս զույգերը՝ Անանդ-Վաշիե-Լագրավ, Արոնյան-Սվիդլեր, Կարուանա-Նակամուրա, Նեպոմնյաշչի-Կարլսեն, կիսեցին միավորը։

Վերջին տուրից առաջ Սինքֆիլդի գավաթն ունի 3 առաջատար՝ Անանդ, Վաշիե-Լագրավ, Արոնյան։ Նրանք վաստակել են 5-ական միավոր։ Կարյակինն ու Կարլսենը ունեն 4․5-ական, Կարուանան՝ 4, Սվիդլերը՝ 3․5, Նակամուրան ու Նեպոմնյաշչին՝ 3-ական, Սոն՝ 2․5 միավոր։

Այսօր տեղի կունենա վերջին և որոշիչ տուրը։ Պայքարը կընթանա հետևյալ զույգերով՝

  1. Վաշիե-Լագրավ-Նեպոմնյաշչի
  2. Սո-Անանդ
  3. Նակամուրա-Կարյակին
  4. Սվիդլեր-Կարուանա
  5. Կարլսեն-Արոնյան

Սինքֆիլդի գավաթի վերջին տուրին կարող եք միանալ 22։00-ին՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր