chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ուեսլի Սոն հաղթեց Grand Chess Tour-ի Լյովենի փուլը

2018-Jun-18
Ուեսլի Սոն հաղթեց Grand Chess Tour-ի Լյովենի փուլը

Ավարտվեց Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացվող Grand Chess Tour-ի առաջին փուլը, որի շրջանակներում անցկացվեցին արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր։

Արագ շախմատում, ինչպես նշել էինք, առաջինը դարձավ Ուեսլի Սոն, իսկ Արոնյանն ու Վաշիե-Լագրավը զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։ 

Կայծակնային շախմատի մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Կարյակինը, 2-րդը՝ Նակամուրան, 3-րդը՝ Վաշիե Լագրավը։

Հաղթողը, սակայն որոշվում է  2 մրցաշարի ընդհանուր արդյունքով, որն այսպիսին է՝

  1. Ուեսլի Սո - 22
  2. Կարյակին - 21․5
  3. Վաշիե-Լագրավ - 21․5
  4. Նակամուրա - 21
  5. Արոնյան - 20․5
  6. Գրիշչուկ - 17․5
  7. Մամեդյարով - 17
  8. Անանդ - 14․5
  9. Կարուանա -13․5
  10. Գիրի -11

Ընդամենը 2 օր անց՝ հունիսի 20-ին, կմեկնարկի Grand Chess Tour-ի Փարիզի փուլը, որտեղ ևս կխաղացվեն արագ և կայծակնային պարտիաներ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր