chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լևոն Արոնյանն ու Զավեն Անդրիասյանը՝ տարվա խոշորագույն Speed Chess օնլայն մրցաշարում

2018-Jul-29
Լևոն Արոնյանն ու Զավեն Անդրիասյանը՝ տարվա խոշորագույն Speed Chess օնլայն մրցաշարում

Խոշորագույն շախմատային կայքի՝ chess.com-ի նախաձեռնությամբ մեկնարկել է տարվա խոշորագույն առցանց մրցաշարը, որի 16 մասնակցից  2-ը մեր հայրենակիցներն են՝ Լևոն Արոնյանն ու Զավեն Անդրիասյանը։ Առաջին խաղափուլի մրցապայքարին կմասնակցեն 8 զույգ։ Խաղափուլի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $55,000։

   Արդեն կայացել են Կարուանա-Արոնյան և Նակամուրա-Յիֆան հանդիպումները։ Մեր հայրենակիցը 20․5-6․5 հաշվով հաղթել է Ֆաբիանո Կարուանային։ Նակամուրա-Յիֆան պայքարն ավարտվել է 27․5-2․5 հաշվով։

Այսօր՝ հուլիսի 29-ին տեղի է ունենում Ուեսլի Սո – Վեյ Յի խաղը։

Մյուս զույգերի օրակարգը՝

Վաշիե Լագրավ – Դոմինգուեզ Պերեզ / օգոստոսի 2

Նեպոմնյաշչի-Գրիշչուկ / օգոստոսի 7

Անդրիասյան-Վիդիթ Գուջրյհաթի /օգոստոսի 30

Կարյակին-Դուդա /սեպտեմբերի 6

Գիրի-Մամեդյարով /սեպտեմբերի 7

Արոնյանն արդեն երկրորդ խաղափուլի մասնակցության իրավունք է ձեռք բերել, որտեղ կմրցեն 8 շախմատիստ՝ 4 զույգ, և որը տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Հաջողություն մաղթենք մեր մյուս հայրենակցին՝ Զավեն Անդրիասյանին, և օգոստոսի 30-ին սպասենք նրա հաղթանակին։

Մրցաշարի բոլոր պարտիաներն օնլայն հեռարձակվում և մեկնաբանվում են պաշտոնական կայքի կողմից։

Մրցաշարի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել պաշտոնական կայքում։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր