chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վաղարշապատի N 12 դպրոցի թիմի խաղերը հեղինակավոր "Սպիտակ նավակ" մրցաշարում

2018-Jun-07
Վաղարշապատի N 12 դպրոցի թիմի խաղերը  հեղինակավոր "Սպիտակ նավակ" մրցաշարում

Հունիսի 2-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է Սպիտակ Նավակ մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը, որոնց թիվը 100-ն է։ Նրանցից  79 Ռուսաստանից են, մյուսները՝ Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Կենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:

Այս տարի Հայաստանը Սպիտակ Նավակում ներկայացնում է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթող թիմը՝ Վաղարշապատի N 12 դպրոցը, ով ներկայացել է հետևյալ կազմով՝ Գոռ Սարգսյան, Հայկ Գրիգորյան, Արտյոմ Հովհաննիսյան և Աստղիկ Հակոբյան:

Ընդհանուր 9 տուրից արդեն խաղացվել է 7-ը։ Մերոնք վաստակել են 17.5 միավոր և կիսում է 8-11-րդ հորիզոնականները: Առաջին տեղում Հնդկաստանի թիմն է՝ 26.5 միավորով,  Սվերդլովսկի մարզի թիմը 19․5-ով 2-րդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բուրյաթիայի թիմը՝ 19 միավորով։

Այսօր մերոնք մրցում են Բելառուսի թիմի հետ։

Արդյունքներ

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր