chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լույս է տեսել Տիգրան Գյոզալյանի "Թագավորը հզոր է․ ավելի քան 100 ցուցադրական խաղ" գիրքը

2018-Jan-28
Լույս է տեսել Տիգրան Գյոզալյանի "Թագավորը հզոր է․ ավելի քան 100 ցուցադրական խաղ" գիրքը

2017 թվականի նոյեմբերի 20-ին լույս տեսավ ՖԻԴԵ-ի վարպետ և մարզիչ Տիգրան Գյոզալյանի "Թագավորը հզոր է․ ավելի քան 100 ցուցադրական խաղ"(The King is a Powerful Piece: More than 100 Illustrative Games) գիրքը։
Շախմատային թեորիան սովորեցնում է, որ թագավորին պետք է պաշտպանել մինչև խաղի վերջ, իսկ ինչ, եթե նա ինքը կարող է հոգ տանել իր մասին և ինքնուրույն իր բանակի հետ պայքարի մեջ մտնել։
Տիգրան Գյոզալյանն իր այս գրքում փորձել է բացահայտել արքայի բոլոր հնարավորությունները սկզբնախաղում և միջնախաղում։
Հեղինակը, հիմնվելով աշխարհի լավագույն շախմատիստների՝ սկսած Ստեյնիցից և Ալյոխինից, վերջացրած Կարպովով և Կասպարովով, խաղի վրա, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է օգտագործել թագավորին։
Գրքի էջերի քանակը 280 է, իսկ քաշը՝ 328։
Այն հնարավոր է գնել տարբեր օնլայն հարթակներում։ Գինը՝ գրեթե 19 եվրո։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր