chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Տիգրան Հարությունյանը դարձավ Ալ-Աին պատանեկան մրցաշարի հաղթող

2018-Jan-09
Տիգրան Հարությունյանը դարձավ  Ալ-Աին պատանեկան մրցաշարի հաղթող

Տոն օրերին ԱՄԷ Ալ-Աին քաղաքում կայացավ պատանեկան մրցաշար, որին մասնակցում էին մինչև 20 տարեկան շախմատիստները։ Մասնակիցները 143-ն էին՝ 11 երկրից։ Նրանց թվում կար 2 գրոսմայստեր և 6 միջազգային վարպետ։ Հայաստանը մրցաշարում ուներ 5 ներկայացուցիչ՝ Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան, Վահե Դանիելյան, Հովհաննես Հակոբյան և Սոնա Ասատրյան։

Կայացած 9 տուրի արդյունքում Տիգրան Հարությունյանը վաստակեց 7․5 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Արթուրը, Վահեն և Հովհաննեսը 7 միավորով կիսեցին 3-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով զբաղեցրեցին համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 9-րդ հորիզոնականները։ Իսկ ահա Սոնա Ասատրյանը 6․5 միավորով դարձավ 16-րդը։

Ալ-Աին պատանեկան մրցաշարի արդյունքների ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր