chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հետաքրքիր դրվագ Վասիլի Իվանչուկի կյանքից

2016-Nov-08
Հետաքրքիր դրվագ Վասիլի Իվանչուկի կյանքից

Դանիացի շախմատային մեկնաբան և գրող Դիրկ Ժան թեն Գյուզենդամը պատմում է՝

Վասիլի Իվանչուկը մտավ  ռեստորան։ Խորը հորանջելով նայեց շուրջը` ասես նոր էր քնից արթնացել։ Թե ինչ պլաններ ուներ պարզ չէր։ Մթագնած հայացքով գլխով արեց ինձ և առաջ անցավ ՝ ինձ չճանաչելով։ Նրա հետևից գալիս էր իր ընկերը, ում հայացքում կարելի էր կարդալ << Ներեցեք ընկերոջս պահվածքի համար>>։

Թվում էր՝ Իվանչուկը ուզում էր ճաշարան գնալ՝ մի տեղ, որտեղ նա արդեն երկու շաբաթ էր, ինչ ճաշում էր։ Սակայն Իվանչուկը անսպասելիորեն միտքը փոխում է և կտրուկ շարժումով ուղիղ գնում դեպի Կասպարովի սեղանը, հետ քաշում աթոռը և նստում։

Ընկերը, չիմանալով ինչպես վարվել, նստում է իրենց մշտական սեղանի մոտ և շփոթված նայում Իվանչուկին, ասես նրան հասկացնելով միանալ իրեն։ Վերջինս անդրդվելի էր, ուստի մատուցողնեից մեկը հատուկ մոտեցավ նրան, հայտարարելու, որ դա Կասպարովի սեղանն է։ Սակայն Իվանչուկը կտրուկ որոշել էր չհեռանալ սեղանից։  Նկատելով, որ սա արդեն չափից դուրս է, Դիեգո անունով մի տղամարդ մոտենում է նրան և մի շեշտակի ձայնով պնդում  " Վասիլի, դե բավական է, սա Կասպարովի սեղանն է։ Գնա և քո սեղանի մոտ նստիր։" Այժմ գիտակցելով,որ մի քայլ պետք է անի, Իվանչուկը հանդարտ շրջվում է դեպի Դիեգոն ու ռեստորանում նստած հյուրերը և շշնջում . <<Խնդրում եմ ձեզ, թույլ տվեք հինգ րոպե  նստեմ այստեղ և կլանեմ Կասպարովի ոգին>>։ Դիեգոն  հեռանում է` գլուխը տարուբերելով։ Հյուրերին այս ամենը անկասկսծ դուր է գալիս. դա ակնհայտ էր նրանց ժպտացող դեմքերից։

 Շատ չանցած ռեստորան է մտնում Կլառա Կասպարովան և զարմանալի ճարպկությամբ <<գրավում է բեմը>>։ Նա մի տեսակ լրտեսի  քայլերով մոտենում է Իվանչուկին, ով կրկին դիմում է միևնույն խնդրանքով։ Կասպարովան լսում է նրան և մայրական քնքշանքով ձեռքը դնում է նրա ուսին, ինչ-որ մի բան շշնջում ականջին ու նստում մեկ ուրիշ սեղանի մոտ։ Քիչ հետո Կասպարովը հայտնվում է։ Այն, որ իր սեղանի մոտ նստած էր Իվանչուկը, գրեթե չի զարմացնում նրան և նա հանդարտ քայլերով մոտենում է մոր սեղանին։ Ավելի ուշ, տեղեկանալով պատահածի մասին, Կասպարովը հարգալից ժպիտով մի քանի բառ է փոխանակում Իվանչուկի հետ։