chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Շախմատային աշխարհն ունի կանանց աշխարհի նոր չեմպիոն՝ չինուհի Ցզյու Վենցզյունը

2018-May-21
Շախմատային աշխարհն ունի կանանց աշխարհի նոր չեմպիոն՝ չինուհի  Ցզյու Վենցզյունը

Ավարտվեց շախմատի կանանց աշխարհի արդեն նախկին չեմպիոն Տան Չժունի և հավակնորդ Ցզյու Վենցզյունի միջև  պայքարը, որը տևեց 10 պարտիա։ Վերջինս շատ վստահ էր գործում: Վերջին տուրում պայքարն ավարտվեց ոչ ոքի և արդյունքում Ցզյու Վենցզյունին 1 միավոր առավելությամբ (5.5-4.5) նվաճեց կանանց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 

Չինուհիները, կարծես թե, չեն ցանկանում զիջել դիրքերը։ Վերջին 3 տարում մրցաշարի ոսկին հենց նրանցն է՝ Հու Յիֆան, Տան Չժունի, Ցզյու Վենցզյունի։

Շնորհավորում ենք։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր