chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Զավեն Անդրիասյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

2018-Nov-15
Զավեն Անդրիասյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում էին երկու շրջանային մրցաշարեր՝ A և B խմբերով: B Խմբի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերն ուժեղ գտնվեց իր մրցակցից: B խմբում հաջող հանդես եկավ նաև պատանի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մրցաշարի A խմբի հաղթող դարձավ Կուբայի ներկայացուցիչ Պերես Յունիևսկին, ով վաստակեց 7 միավոր: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակեց 5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները:

Եզրափակիչ աղյուսակ A մրցաշար
Եզրափակիչ աղյուսակ B մրցաշար

                                                                                    Նյութի աղբյուր՝ chessfed.am
 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր