chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Աերոֆլոտ Օփենի բլից մրցաշարում Զավեն Անդրիասյանը Նակամուրայի հետ կիսեց 2-3-րդ տեղերը

2018-Mar-01
Աերոֆլոտ Օփենի բլից մրցաշարում Զավեն Անդրիասյանը Նակամուրայի հետ կիսեց 2-3-րդ տեղերը

Ինչպես նշել էինք, փետրվարի 28-ին ավարտվեց Աերոֆլոտ Օփենը։ Դասական մրցաշարի ավարտից հետո այսօր՝ մարտի 1-ին, տեղի ունեցավ բլից մրցաշար, որին մասնակցում էր 230 շախմատիստ։ Նրանց թվում էր 83 գրոսմայստեր՝ այդ թվում նաև Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին և այլք։

Աերոֆլոտ Օփենի բլիցում Հայաստանն ուներ 13 մասնակից՝ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Արման Միքայելյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:

Ընդհանուր խաղացվեց 18 պարտիա՝ 3 րոպե + 2 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար՝ 9 կրկնակի խաղափուլերով ժամակարգով։

Մերոնցից հիանալի խաղ ցույց տվեց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով  14 միավորով կիսեց 2-3-րդ տեղերը Հիկարու Նակամուրայի հետ։ Վերջիններս հավասար էին նաև լրացուցիչ ցուցանիշներով։

Միանձնյա հաղթող դարձավ Յան Նեպոմնյաշչին՝ 15 միավորով։

Եզրափակիչ աղյուսակ

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր