chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հումոր

Երբևէ տեսածս ամենաուժեղ քայլը

Թոմաս Նորբերտը պատմում է՝

Ուզում եմ ձեզ ներկայացնել 1927 թվականին Լոնդոնում խաղացած մի պարտիա, որից հետո կհամոզվեք, որ շախմատը ուղղակի հիասքանչ բան է։

Սպիտակներ – Պալաու Արգենտինա

Սևեր – Կալաբար Յուգոսլավիա

1.d4 ձf6 2.c4 e6 3.ձf3 փb4+ 4.փd2 ...          5...Աe7!!(հավատալով, որ սա Թագուհին է) 6.փxB4+ ԱxB4!! Սևերը հանձնվում են։

Միայն այժմ վերջապես սևերը գլխի ընկան, որ ոչ թե Թագուհին էին բերել e7, այլ՝ Արքան։

ԻՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԻՆՁ

Իմ համակարգիչը մշտապես հաղթում է ինձ շախմատում: Բայց ես միշտ հաղթումեմ նրան բռնցքամարտի մենամարտում:

ՇԱԽՄԱՏԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՊՈՐՏՆ Է

Շախմատը աշխարհի ամենավտանգավոր սպորտն է: Դուք կարող եք քնել և վնասել աչքը թագուհու վրա ընկնելով:

ՒԴԵԱԼԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ

Իդեալական կանայք շախմատիստուհիներն են: Նրանք կարող ժամերով լռել,  լավ են հետևում  իրենց ֆիգուրաներին և գիտեն շատ հետաքրքիր դիրքեր:

 

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՈՒԹ ԱՆՏԱՌ

Ֆյոդոր-Դուզ-Խոտիմիրսկին ասում էր․ <<Շախմատը անվերջանալի մի անտառ է, որից սկիզբ են առնում ուղիներ, ճանապարհներ, արահետներ>>։ Խաղի ժամանակ ես հակառակորդներիս գայթակղում էի դեպի շախմատային ստեղծագործության մութ անտառ՝ հեռու հանրահայտ մայրուղիներից․ ․ ․

Ո՞վ է ԱՅՍ ՄԱՐԴԸ

1882 թվականին պետերբուրգցի տաղանդավոր, բայց այն ժամանակ դեռ անհայտ շախմատիստ Սեմյոն Ալապինը, տեղեկանալով Վիեննայում անցկացվող միջազգային մրցաշարի մասին, նստեց գնացք, ուղևորվեց Ավստրիայի մայրաքաղաք և հենց կայարանից փոշոտված, կեղտոտ շորերով, անճոռնի կրկնակոշիկներով վազեց շախմատի ակումբ, նետվեց դեպի Ստեյնիցը և նրան առաջարկեց մի պարտիա շախմատ խաղալ։

Ստեյնիցը, տեսնելով տարօրինակ արտաքինով անձնավորությանը, մտածեց, թե նա խելագար է և օգնություն կանչեց։ Ալապինին մի կերպ հեռացրին Ստեյնիցից․ ․ ․

Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԷՐ ՄՏԱԾՈՒՄ ԱԼՅՈԽԻՆԸ

Ալեքսանդր Ալյոխինը հրաշալի տիրապետում էր ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին և իսպաներենին։ Երբ նրան հարցնում էին, թե իր կոմբինացիաները հաշվարկելու ժամանակ որ լեզվով է մտածում, Ալյոխինը ժպտալով պատասխանում էր․
-Եթե ես շախմատ խաղալիս երբեմն-երբեմն մտածում եմ, ապա միայն ռուսերենով։

Ե՞ՐԲ ԷՐ ԲՈՏՎԻՆՆԻԿԸ ՓՈԽՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Միխայիլ Բոտվիննիկին հարցրեցին․
-Դուք երբևիցե փոխո՞ւմ եք Ձեր որոշումները։
-Միայն այն ժամանակ, երբ դեռ որոշում չեմ ընդունել,-պատասխանեց Բոտվիննիկը։

ՔԱՆԻ ՔԱՅԼ ԷՐ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՌԵՏԻՆ

Գրոսմայստեր Ռիխարդ Ռետիին հարցրեցին․
-Դուք ք՞անի քայլ առաջ եք հաշվարկում տարբերակները։
-Միայն մեկ քայլ,- պատասխանեց Ռետին և ավելացրեց․-միայն թե այդ քայլը պետք է շատ լավը լինի։

ՄՐՑԱՎԱՐԸ ԶԱՐԹՈՒՑԻՉԻ ԴԵՐՈՒՄ

Անսովոր դեպք գրանցվեց Հունգարիայի 1900 թվականի թիմային առաջնության ժամանակ։ Վարպետ Կարոլ Շտերկը, որը կատաղի գրոհում էր մրցակցի դիրքի վրա, սպասելով պատասխան քայլին․․․ քնեց։ Երազում նա շարունակում էր իր սուր սպառնալիքները և խաղն ավարտեց մատային գրոհով։ Այն պահին, երբ երջանիկ հաղթողն ընդունում էր թիմակիցների շնորհավորանքները, Շտերկին արթնացրեց մրցավարը՝ հայտնելով, որ նա սպառել է ժամանակը․․․

ԻՆՉՈ՞Ւ ՇԱՐԺԵԼ ՖԻԳՈՒՐՆԵՐԸ․․․

Մրցաշարի մասնակիցներից մեկին, որը հենց նոր պարտություն էր կրել, Ալեքսանդր Ալյոխինը հարցրեց․
-Դուք ինչո՞ւ սկսեցիք շարժել Ձեր ֆիգուրները։ Նրանք այքան լավ էին կանգնած․․․

Ի՞նչ, ի՞նչ…

Հայտնի գրոսմայստերից մեկը դիմում է Տալին.
-Միշա, այսօր ես ելույթ եմ ունենալու հեռուստատեսությամբ, ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչ ասեմ հեռուստադիտողներին, հը՞…
- Նրանց մի արժեքավոր խորհուրդ տուր: Թող ռադիո լսեն: Վաղը ես եմ այնտեղ ելույթ ունենալու…

Փոքրիկը <<շախ և մատ>> արեց

-Ո՞վ է ավելի լավ շախմատ խաղում՝ հայրիկը, թե պապիկը։
-Չե՛մ ասի։ Չեմ ուզում նեղացնել հայրիկին։

Բռնցքամարտիկ եղբայրը. . .

Շախմատիստն ընկերների մոտ պատմում է, թե իր բռնցքամարտիկ եղբայրն ինչպես է հաղթել մրցակցին. - Սկզբում երկուսն էլ ցատկոտում էին խաղատախտակի վրա, հետո հակառակորդը սկսեց իր անիմաստ շախերով անհանգստացնել եղբորս, բայց երբայրս ամրապնդեց իր պաշտպանությունն ու հրաշալի կոմբինացիայով մատ արեց հակառակորդին։

Թույլ հակառակորդները. . .

Հակառակորդները փորձում են շախմատ խաղալ, բայց փոխադարձաբար թույլ լինելով, ասում են. - Ավելի լավ է շախմատի խաղաքարերով շաշկի խաղանք։ Մոտեցավ ճանապարհորդն ու ասաց. - Իմ կարծիքով, ավելի լավ կլինի շաշկու խաղաքարերով շախմատ խաղաք։

Վրդովված շախմատիստը. . .

Չկարողանալով ձին արդյունավետ խաղացնել, երիտասարդ շախմատիստը վրդովված բացականչեց. - Այս ձին ուղղակի անպետքի մեկն է։ - Ոչ թե ձին, այլ ձիավորը - ուղղեց հակառակորդը։

Ախր շախ է. . .

- Կոլեգա, շա՛խ։ Հակառակորդն ուշադրություն չի դարձնում, այլ մի ուրիշ քայլ է անում։ - Ախր շախ է։ - Էհ, հետո՞... - Թագավորդ կվերցնեմ։ - Վերցրու, այն ինձ պետք չէ, որովհետև այդ անպետքի պարտականությունները թագուհին է կատարում։

Մի փոքրիկ ժպիտ…

Շախմատիստը՝ հակառակորդին. - Ձիդ վերցրի, սիրելիս։ - Սխալվում ես, ընկեր ջան, դա ջորի է։

Մի փոքրիկ ժպիտ…

Շախմատիստը՝ հակառակորդին. - Ձիդ վերցրի, սիրելիս։ - Սխալվում ես, ընկեր ջան, դա ջորի է։

Լինում է և այսպես. . .

-Հակոբիկը և Վարդանիկը շախմատ են խաղում: Հինգ րոպե անց Հակոբիկին մնում է մեկ նավակ և երկու զինվոր, այն դեպքում, երբ Վարդանիկի բոլոր ֆիգուրները դեռ խաղատախտակի վրա են:

-Սա արդեն վերջնախա՞ղ է: Ես երևի պետք է ակտիվացնե՞մ իմ ֆիգուրները,- հարցնում է Հակոբիկը մարզիչին:

-Ի՞նչ վերջնախաղ, դու նույնիսկ մեկ ֆիգուր չես կերել:

-Ես դա հասկանում եմ,-ասում է Հակոբիկը:-Վարդանիկի մոտ միջնախաղ է, բայց չէ՞ որ ես արդեն հասել եմ վերջնախաղ …

Ամենաերջանիկ պահեր

-Շախմատին ես պարտական եմ իմ կյանքի ամենաերջանիկ պահերի համար,- ասում է մի երիտասարդ կին իր ընկերուհուն:

-Միթե դու այդքան շատ ես գնում շախմատային ակումբ:

-Ես `ոչ, իսկ ահա ամուսինս`հաճախ…

Երկու լրացուցիչ թագուհի…

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը ոչ մի կերպ շախմատում չի կարողանում հաղթել աշխատանքի ուսուցման ուսուցչին, որովհետև վերջինս իր համար տաշել-սարքել է երկու լրացուցիչ թագուհի…

Շախմատը շաշկուց լավ խաղ է…

-Ես կարծում եմ, որ շախմատը շաշկուց լավ խաղ է. Շախմատի ֆիգուրներով կարելի է նաև շաշկի խաղալ, իսկ շաշկիով շախմատ`ոչ:

Մի փոքրիկ ժպիտ…

Իմ համակարգիչը շախմատով միշտ ինձ հաղթում է: Բայց փոխարենը ես նրան միշտ հաղթում եմ բռնցքամարտում:

Լինում է և այսպես…

-Ինձ շատերն են շախմատ խաղալ սովորեցրել` պապիկս, հայրիկս, եղբայրս, ընկերներս… Ապրեցի այնքան, որ դա փորձում է անել որդիս: Բայց, միևնույն է, ոչ մի հույս չկա…

Մի փոքրիկ ժպիտ. . .

Սա ավելի լավ է, քան ոչինչ,- շախմատի դասի ժամանակ ասաց փոքրիկ աղջիկը` սևերով մատ հայտարարելով մեկ քայլից, թեև խնդիրը պահանջում էր մատ անել երեք քայլից` սպիտակներով:

Մի փոքրիկ ժպիտ. . .

-Երեխա ժամանակ ես մի անգամ զինվոր կուլ տվեցի, բայց բժիշկներն անտեղի էին անհանգստացել. Պարզվեց, որ զինվորը անցողիկ է. . .

 

Մի փոքրիկ ժպիտ. . .

Ամբողջ կյանքն անցկացնել նույն կնոջ հետ`նույնքան անհետաքրքիր է, իչքան տարադաշտ փղերով վերջնախաղը,- ասել է Վիկտոր Կորչնոյը:

Լինում է և այսպես…

-Ես ամեն օր տանը շախմատ եմ խաղում: Ծնողներիս հետ, եղբայրներիս,-ասում է առաջին դասարանցին:

-Խաբելը լավ չէ, -պատասխանում է մարզիչը,-այ հիմա դու նույնիսկ նավակով անհնար քայլ կատարեցիր:

-Դե, ես տանը սովորաբար նավակով չեմ խաղում:

«ԵՍ ՀԵՆՑ ԱՅՆ ՏԱԼՆ ԵՄ»

Մոսկվայում, Խորհրդային Միության 26֊րդ առաջնության ժամանակ (1957 թ․ ) Տալը հանգստյան օրը մի ծանոթ աղջկա հետ զբոսնում էր քաղաքում։ Բելոռուսական կայարանի մոտ նրանք փողոցն անցան չթույլատրվող մասով։ Միլիցիոները, կարգը խախտողին ըստ պատշաճի նկատողություն անելուց հետո, փաստաթուղթ պահանջեց։ Ավաղ, անձնագիրը մնացել էր հյուրանոցում։ Ուղեկցուհու հետ, որը չցանկացավ դժբախտության պահին թողնել նրան, Տալը ստիպված եղավ գնալ միլիցիայի բաժանմունք։

Բաժանմունքի հերթապահը՝ մի երիտասարդ լեյտենանտ, դժգոհ շրջեց գլուխը, նայեց ներս մտնողներին և շարունակեց ընդհատված զբաղմունքը․ նա նստած էր շախմատի խաղատախտակի մոտ։

Տալը նայեց խաղատախտակին ու չկարողացավ զսպել ժպիտը։ Լեյտենանտը վերլուծում էր իր պարտիան գրոսմայստեր Բոլեսլավսկու հետ։ Ըստ երևույթին, ռադիոյով հաղորդել էին հետաձգված դրությունը։ Տալը չհամբերեց ու դիտողություն արեց մի քայլի առնչությամբ։

Լեյտենանտը, պատասխանի փոխարեն, հոգոցով ետ հրեց խաղատախտակը և տխուր ձայնով հարցրեց․

֊ Ազգանո՞ւնդ։

֊ Տալ։

֊ Ե՞վս մի տալ։

֊ Դուք կծիծաղեք ,֊ պատասխանեց Միշան ֊ բայց ես ոչ թե «ևս մի», այլ հենց այն Տալն եմ։

Մի րոպե հետո երկուսով վերլուծում էին դրությունը։ Այնուամենայնիվ, խաղը շարունակելիս պարտիան, չնայած միլիցիայի օգնությանը, չհաջողվեց փրկել։

 

Հոգեբանական հաղթանակ

Շախմատային վարպետ Բլյումենֆելդը նաև հայտնի հոգեբան էր և պարտիայի ընթացքում պարբերաբար հատուկ տետրում գրի էր առնում սեփական մտքերը, արձանագրում էր իր վիճակը, տրամադրությունը և այլն։

Նրա մրցակիցներից մեկը խաղի ժամանակ անընդհատ ավելորդ հետաքրքրասիրություն էր ցուցաբերում և, կատարելով քայլը, աչք էր գցում հոգեբանի գրառումների վրա։

Այդ ժամանակ Բլյումենֆելդը որոշեց դաս տալ հետաքրքրասերին։ Դժվար ընթեռնելի ձեռագրով նախ խզբզեց տետրում՝ «ինձ վախեցնում է փղի զոհաբերությունը» և հեռացավ խաղատախտակի մոտից։ Ձեռագիրը չխանգառեց հակառակորդին և նա, առանց մտածելու, տվեց իր փիղը։

Բլյումենֆելդը վերադարձավ խաղասեղանի մոտ և ոգևորված մրցակցի աչքերի առաջ մի նոր գրառում արեց․ «Վախս ավելորդ էր․ փղի զոհաբերությունը ճիշտ չէր »։ Դրանից հետո Բլյումենֆելդը վերցրեց փիղը։ Իսկ մրցակիցը, կարդալով տեքստը, նույնիսկ չսկսեց տարբերակներ հաշվարկել․ նա միանգամից հանձնվեց։

 

ԱՌԱՆՑ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ․ ․ ․

Գնացքում ինչ֊որ մի շախմատասեր նստեց Լասկերի խցիկը և, չճանաչելով մեծ շախմատիստին, նրան արաջարկեց մի երկու պարտիա խաղալ։ Աշխարհի չեմպիոնը մտադրվել էր հանգստանալ, այդ պատճարով ասաց, որ հազիվ կարողանում է շառրժել ֆիգուրները։ Բայց ուղեկիցը շատ համարն էր, և մեծահոգաբառ հանձն առավ խաղալ առանց թագուհու։ Լասկերը շախմատասերից հոգին շուտ ազատելու համար արագորեն անձնվեց։ Բայց մրցակիցը չհանգստացավ և կրկին շարեց ֆիգուրները։ Այդժամ Լասկերը որոշեց դաս տալ համառ հարևանին։

֊Ես ամեն ինչ հասկացա,֊ ասաց Լասկերը։ ֊ Թագուհին միայն ոտքերի տակ է ընկնում և խանգարում է , և ես ինքս կնախընտրեի խաղալ արանց թագուհու։

Ուղեկիցը եռկար ժամանակ քահ֊քահ ծիծաղում էր, բայց, տանուլ տալով հաջորդ պարտիան, մնաց լիակատար տարակուսանքի մեջ։ ապա եկավ նրա հերթը խաղալու արանց թագուհու, և Լասկերը կրկին հանձնվեց։ Իսկ ավելի թագուհով անհաջողակ մրցակիցը կրկին արագորեն մատ ստացավ՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվում։

Ամեն ինչ վերջացավ նրանով, որ շախմատասերը նման խաղից պարզապես խելքը թռցրեց, և մոտակա կայարանում խեղճին սանիտարները պատգարակով տարան․ ․ ․

 

 

ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՍԿԶԲՆԱԽԱՂԸ

֊Ո՞րն է Ձեր ամենասիրած սկզբնախաղը։

֊Սիցիլիական պաշտպանությունը։ Ես այդ սկզբնախաղով ոչ մի պարտիա տանուլ չեմ տվել։

֊Իսկապե՞ս։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել հասնել դրան։

֊Ես ոչ մի անգամ այդ սկզբնախաղը չեմ կիրառել։

 

ՄԻ ՓՈՔՐԻԿ ԺՊԻՏ․․․․․

Միլունկա Լազարևիչը, որը ժամանակին աշխարհի չեմպիոնուհու կոչման հավակնորդուհիներից մեկն էր, մի անգամ Միգուել Նայդորֆին առաջարկեց կազմակերպել մրցախաղ տղամարդկանց և կանանց միջև։

֊Եթե Դուք գտնեք մի վեց գեղեցիկ շախմատիստուհի, ապա մրցախաղը կկայանա,֊ ասաց կենսուրախ արգենտինացի գրոսմայստերը։

֊Խնդիր չկա,֊ պատասխանեց Լազարևիչը,֊ ես հենց վաղը նման թիմ կհավաքեմ։ Բայց կարող եք Դուք էլ մի վեց գեղեցիկ տղամարդ֊շախմատիստ գտնել։

Նայդորֆին, իհարկե, չհաջողվեց լուծել այս խնդիրը, և հետաքրքիր մրցապայքարը չկայացավ։Անցան երկար տարիներ, մինչև Լազարևիչի մտահղացումն իրականացավ։ Այժմ «Տիկնայք֊Պարոնայք» մրցախաղն անցկացվում է ամեն տարի։ ԵՎ, ի դեպ, յուրաքանչյուր թիմից խաղում է վեց մարդ։

 

 

 

ԹԱԳՈՒՀԻՆ ՀԱՆԱԾ՝ ԿԱՊԱԲԼԱՆԿԱՅԻ ՀԵՏ

Ֆրանսիացի վարպետ Տաուբենհաուզը մի անգամ հյուրընկալվում էր Հավանայում։ Այնտեղ նա հանդիպեց 8֊ամյա Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ՝ խաղի սկզբում հանելով թագուհին․ և․․․ պարտվեց։ Տարիներ անց ֆրանսիացին պարծենում էր․

֊Ես աշխարհում միակ շախմատիստն եմ, որը համարձակվել է թագուհին հանած խաղալ հենց իր՝ Կապաբլանկայի հետ։

 

ՈՒ՞Ր ԿՈՐԱՎ ԿԵՍ ԿԻԼՈԳՐԱՄԸ

Աշխարհի 1966 թ․ արաջնության ընթացքում Պետրոսյանը իր քաշի մեջ կորցրեց 6 կգ, իսկ Սպասսկին գիրացավ 5,5 կգ֊ով։ Լրագրողներից ոմանք կատակում էին․ ու՞ր կորավ կես կիլոգրամը։

 

Ախ կանա՜յք, կանա՜յք․․․

Տղամարդը զանգում է տուն իր կնոջը․

—Սիրելիս, ես այսօր մի փոքր կուշանամ, Սերգեյի հետ շախմատ եմ խաղում։

Կինը ձեռքով փակում է խոսափողը և ասում․

—Լսում ե՞ս Սերգեյ, նա քո հետ շախմատ է խաղում․․․

Թե ինչ է անում թմրանյութը․․․

Մի օր հանդիպում են երկու թմրամոլ։ Մեկը մյուսին․

—Լսի՛ր, մեզ մոտ նարկոլոգիական բաժնում պատրաստվում են արագ շախմատի մրցույթ անցկացնել։ Դա ի՞նչ է, գիտե՞ս։

—Դե՜, դա երբ պարտիային ընդամենը մեկ ժամ է տրվում։

—Իրո՞ք։ Իսկ ո՞վ է հաղթում։

—Նա, ով առաջինը կդասավորի խաղաքարերը։

Իդեալական կանայք

Իդեալական կանայք շախմատիստուհիներն են․ նրանք կարող են ժամերով լռել, շատ լավ հետևում են "ֆիգուրաներին" և գիտեն բավականին հետաքրքիր դիրքեր։

:) :) :)

Կապիկները շախմա՞տ են խաղում

 

Տիբեթում կա ամպերով և մառախուղով շրջապատված մի լեռ, որի վրա ավելի քան մեկ հազարամյակ կանգնած է հսկա մի ծառ։  Ամեն օր 2 երկնային արարածներ գալիս էին այդտեղ, նստում ծառի տակ և շախմատ խաղում։ Այս ամենը գրավում է մի կապիկի ուշադրություն, ով թաքուն հետևում էր նրանց։ Հետաքրքրասիրությունից նա թաքուն բարձրանում է ծառը, թաքնվում և հետևում սրբերի արվեստին։

Օրերն անցնում էին, և խելացի կապիկը աստիճանաբար սովորում էր այդ հրաշք խաղի նրբությունները։ Շուտով սրբերի մասին լսում են սովորական մահկանացուները և ցանկանում սեփական աչքերով տեսնել նրանց։ Սակայն վերջիններս, չցանկանալով այդ ամենի մասնակիցը դառնալ, անհետանում են մինչև մարդկանց հայտնվելը։

Ահա այդ ժամանակ, կապիկը, ցանկանալով ցույց տալ իր գիտելքները և տաղանդը, իջնում է ծառից և առաջարկում մարդկանց մրցել իր հետ։ Ոչ ոքի չի հաջողվում պարտության մատնել նրան։ Լուրը  տարածվում է ողջ տարածաշրջանով, որի ղեկավարը, լսելով խելացի կապիկի մասին, որոշում է նրան նվիրել կայսերին և ուղարկում է մայրաքաղաք։ Կայսրն առաջարկում է  բոլոր նախարարներին, գիտնականներին, գեներալներին խաղալ նրա հետ։ Եվ ի՞նչ։ Նրան հավասարը չի գտնվում։ Այս անգամ կայսերը հայտարարում է, որ ով հաղթի այս կապիկին, կստանա այնքան ոսկի, որքան կկարողանա տանել իր հետ։

Երկրի բոլոր ծայրերից գալիս են լավագույն շախմատիստները, բայց ապարդյուն։ Եվ ահա հայտնվում է  հասարակ մի մարդ և հայտարարում, որ պատրաստվում է հաղթել կապիկին։ Կայսերի հրամանով նրան միանգամից տրվում է  այդ հնարավորությունը։ Սկսվում է առաջին խաղը։ Նա անում է քայլը և գրպանից հանելով շատ ախորժելի բանան՝ սկսում ուտել առանց շտապելու։ Կապիկի ուշադրությունը շեղվում է։  Իսկ երբ այդ մարդը հանում է գրպանից ախորժելի  դեղձը, կապիկը այլևս չի դիմանում և իրար հետևից պարտվում 3 խաղ։

Ահա այսպես։ Հարկավոր է լինել ոչ միայն խելացի, այլև հնարամիտ։ Եվ մյուս կողմից՝ ոչ միայն խելացի, այլև հավաքված և ուշադիր։