chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Անատոլի Կարպով

Անատոլի Կարպով

Անատոլի Կարպովը ծնվել է Զլատոուստում 1951 թվականին: Տասնութ տարեկան հասակում  պատանեկան մրցաշարում դարձել է աշխարհի չեմպիոն: 1975 թվականին դարձել է աշխարհի քսաներորդ չեմպիոնը, 1981-ին՝ աշխարհի եռակի չեմպիոն:  Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նրանն է եղել  1975-1985 թթ.: Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի և հաղթել դրանցից 160-ում: Կարպովը վերապատրաստվել է Բոտվիննիկի անվան շախմատի դպրոցում: 1962 թ. նա ստանում է վարպետի թեկնածուի կոչում, իսկ 1966թ.-ին ՝ ազգային վարպետի կոչում: Նույն թվականին հաղթում է Trinec International chess tournament մրցաշարը: Հաջորդ տարի նա հաղթում է Եվրոպայի պատանիների առաջնությունը, իսկ 1969 թվականին Ստոկհոլմում դառնում է աշխարհի պատանիների չեմպիոն:  1970 թ. նա դառնում է ամենաերիտասարդ գրոսմայստերը: Աշխարհի չեմպիոնի կոչմանը հավակնելու  և Բոբբի Ֆիշերի հետ խաղալու համար Անատոլի Կարպովը ստիպված էր հաղթել Լ. Պոլուգայեվսկիին, Բ. Սպասսկիին, Վ. Կորչնիին: 1975թ. Կարպովը առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Բ. Ֆիշերը հրաժարվեց խաղից, քանի որ նրան ձեռնտու չէին ՖԻԴԵ-ի պայմանները: 1978 թ. Կարպովը պահպանեց իր տիտղոսը՝ Ֆիլիպիններում հաղթելով Վիկտոր Կորչնիին: Նույնը կրկնվեց 1981 թ. Իտալիայում, երբ նա հաղթեց Կորչնիին 11-7 հաշվով:  Անատոլի Կարպովի հաղթանակները բազմաթիվ են: Նա երեք անգամ հաղթել է ԽՍՀՄ-ի առաջնությունը, 1977թ.-ին Las Palmas-ի առաջնությունը, հինգ անգամ Tilburg- ը, 1978 թ.-ին առաջին տեղն է կիսել Bugojno-ի մրցաշարում, իսկ 1980-ին հաղթել այն: ԽՍՀՄ-ի կազմում նա վեց անգամ նվաճել է խմբակային ոսկե մեդալ: 1984 թվականին ՖԻԴԵ-ն դադարեցրեց Կասպարով-Կարպով մրցաշարը, որը տևեց ավելի քան հինգ ամիս և որի ընթացքում նրանք անցկացրեցին 48 խաղ, որից 40-ը ոչ ոքի արդյունքով: 1985 թ. Կասպարովը հաղթանակ տարապ Կարպովի նկատմամբ 13-11 հաշվով:  1995 թվականից Անատոլի Կարպովը սկսեց ավելի քիչ ուշադրություն դարձնել շախմատին և զբաղվել քաղաքականությամբ: Այժմ նա ավելի շատ խաղում է ցուցադրական և արագ շախմատի մրցաշարերում: ՌԴ-ն Ազգային ժողովի պատգամավոր է: Անատոլի Կարպովը ամուսնացել է երկու անգամ: Ունի դուստր և որդի:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր