chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Բորիս Սպասսկի

Բորիս Սպասսկի

     Բորի Սպասսկին ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Տասնութ տարեկանում դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն: 1969 թվականին հաղթանակ տանելով Տ. Պետրոսյանի նկատմամբ՝ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և այդ տիտղոսը պահպանել մինչև 1972 թվականը: Միջազգային գրոսմայստեր (1955),  ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ (1965), ԽՍՀՄ-ի կրկնակի չեմպիոն  (1961, 1973),  Լրագրող:

    1941 թվականին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Բորիսը եղբոր հետ հայտնվում է մանկատանը, և միայն 2 տարի անց նրանց ծնողները, դուրս գալով պաշարված Լենինգրադից, վերցնում են նրանց այնտեղից: Հենց մանկատանն էլ հինգ տարեկան հասակում ապագա չեմպիոնը շախմատ խաղալ է սովորում: Նրանց հայրը 1944 թվականին լքում է ընտանիքը՝ կնոջը թողնելով հղիության երրորդամսում: Ծնվում է աղջիկ, ով հետագայում դառնում է շաշկու գրոսմայստեր:

    1946 թվականին, պատերազմի ավարտից հետո ընտանիքը վերադարնում է Լենինգրադ: Նույն թվականի ամռանը Բորիս Սպասսկին հայտնվում է քաղաքի կենտրոնական այգում, տեսնում շախմատի տաղավարը և միանգամից սիրահարվում շախմատային աշխարհին, ինչն էլ դառնում է այդ այգի հաճախակի այցելելու պատճառը: Նույն թվականին տաղավարի փակվելուց հետո նա ընդունվում է շախմատի դպրոց, որտեղ սկսում է ավելի պրոֆեսիոնալ զբաղվել իր սիրած գործով:

      Բորիս Սպասսկին համարվում էր ունիվերսալ շախմատիստ, ով հավասարապես ուժեղ էր թե գրոհներում և թե պաշտպանություններում: Երիտասարդ տարիներին նա ավելի շատ հայտնի էր որպես գրոհների և կոմբինացիաների վարպետ: Այս ամենը նրան էին փոխանցել նրա առաջին ուսուցիչներ Վլադիմիրն Զակը և Ալեքսանդր Տոլուշը: Բորիսի սիրելի դեբյուտներից են եղել իսպանական պարտիան երկու գույնով էլ և սպիտակնեով սիցիլիական պաշտպանությունը: Սպասսկին նաև հիանալի հոգեբան էր: Նա չափազանց հավասարակշռված անձնավորություն էր: Ֆիշերը հատկապես նշել է նրա սառնարյունությունը և երկաթյա նյարդերը, ինչն էլ օգնում էր նրան ցանկացած իրավիճակում: Աշխարհահռչակ շախմատիստի շախմատային կուռքը էստոնացի Պաուլ Կերեսն էր, ում նա համարում էր կիրթ անձնավորություն և հիանալի շախմատիստ:

         Սպասսկին ամուսնացել է երեք անգամ և ունի մեկական երեխա յուրաքանչյուր ամուսնությունից:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր