chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գարրի Կասպարով

Գարրի Կասպարով

Գարրի Կասպարովը ծնվել է 1963 թ. ապրիլի 13-ին Ադրբեջանի Բաքու քաղաքում: Աշխարհի տասներեքերորդ չեմպիոն է, սովետական և ռուսական շախմատիստ; քաղաքական գործիչ, միջազգային գրոսմայստեր (1980) ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր արտիստ (1985) ԽՍՀՄ-ի չեմպիոն (1981, 1988); ՌԴ-ն չեմպիոն (2004) և այլն:  Չեմպիոնի կոչման համար Կասպարովը հինգ մրցաշար է անցկացրել Անատոլի Կարպովի դեմ և արդյունքում նվաճել այն 1985 թվականին: 2005 թվականին նա հայտարարեց իր շախմատային կարիերայի ավարտի մասին և սկսեց զբաղվել  քաղաքական բուռն  կյանքով՝ ներկայանալով որպես ընդդիմադիր ուժ:  Աշխարհահռչակ շախմատիստը երկու ազգի խառնուրդ էր. Նրա հայրական կողմը հրեաներ էին, մայրականը ՝ հայեր: Նա մեծացել է բավականին դրական և բուռն մթնոլորտում: Ծնողները ինժեներներ էին, հայրական կողմը երաժիշտներ, պապիկը՝ հանրահայտ կոմպոզիտոր: Իսկ սերը դեպի շախմատ նրան փոխանցվել է հենց  ծնողներից, ովքեր մեծ ոգևորությամբ քննարկում և լուծում էին օրաթերթում տպագրված շախմատային խնդիրները: Ահա դրանցից մեկի ժամանակ էլ հնգամյա Գարրին հերթական քայլի հուշում է անում, որից հետո հայրը նրան խաղալ է սովորեցնում: Յոթ տարեկանում Գարրին սկսում է հաճախել շախմատային խմբակ, նույն տարիքում կորցնում է հորը: Ամուսնու մահից հետո փոքրիկի մայրը՝ տիկին Կլառան (Աիդա) իրեն ամբողջովին նվիրում է տղայի շախմատային կարիերային: Տասը տարեկանում Գարրին Վիլնյուսում անցկացվող պատանեկան մրցաշարի ընթացքում ծանոթանում է վարպետ Ալեքսանդր Նիկիտինի հետ, ով բավականին երկար ժամանակ ստանձնում է նրա մարզիչի դերը: Հենց վերջինիս խորհրդով էլ նա 1973 թվականին լսումների է գալիս աշխարհի նախկին չեմպիոն Մ. Բոտվիննիկի դպրոց և ընդունվում: Բոտվիննիկը հասնում է նրան, որ Գարրին այցելի անհատական պարապմունքների և կրթաթոշակ ստանա: Հաջորդ տարի Մոսկվայում անցկացվող մրցաշարում Գարրին հաղթանակ է տանում գրոսմայստեր Յուրի Ավերբախի նկատմամբ: Նրա հաջողությունները հետևում են մեկը մյուսին: Նա անգամ հաղթում էր իրենից բարձր տարիքային խմբում խաղացող շախմատիստներին: Սակայն նրա ամենակարևոր հաղթանակը 1985 թվականին էր աշխարհի չեմպիոնության համար, որը նրան տրվեց բավականին դժվար: Ինչպես արդեն նշվեց, նա պայքարում էր Անատոլի Կարպովի դեմ: Մինչ այդ նրանք երեք անգամ առիթ ունեցել էին մրցելու միմյանց դեմ, և երեք խաղն էլ ավարտվել էր ոչ ոքի արդյունքով: Չեմպիոնության կոչմանն արժանանալու համար նրանցից որևէ մեկը պետք է հաղթեր 6:0 հաշվով: Նրանք անցկացրեցին քառասունութ խաղ, որից հետո մրցաշարը դադարեցվեց խաղացողների ֆիզիկական և հոգեբանական ռեսուրսների սպառման բացատրությամբ, չնայած նրանց դեմ լինելուն:  Նոր մրցաշարը հակառակորդների միջև սկսվեց 1985 թ. սեպտեմբերի 1-ին Մոսկվայում և ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 10-ին 13:11 հաշվով ի օգուտ Կասպարովի: Քսաներկուամյա շախմատիստը դարձավ պատմության աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը:  Բավականին մեծ հետաքրքրություններ էին առաջացնում Գարրի Կասպարովի մրցաշարերը շախմատային խաղերի դեմ:  1989 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցան Կասպարով-Deep thought (շախմատային խաղի ծրագիր) երկու բլից խաղերը, որոնք շախմատի արքան հեշտությամբ հաղթեց: Սա նրա առաջին, բայց ոչ վերջին խաղն էր համակարգչի դեմ: Նա պարբերաբար հրավերներ էր ստանում պայքարելու նոր ստեղծված հզոր ծրագրերի դեմ: 2009 թվականի սեպտեմբեր ամսին Կասպարովն ու Կարպովը անցկացրեցին տասներկու խաղից բաղկացած մրցաշար, որը ավարտվեց  9:3 հաշվով ի օգուտ Կասպարովի: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ վերջինս նույն թվականի մարտից ստանձնել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի անձնական մարզչի դերը, ով այդ պահի դրությամբ տասնութ տարեկան հասակում աշխարհի մասշտաբով չորրորդ շախմատիստն էր: Շատ մասնագետներ Գարրի Կասպարովին համարում են աշխարհի լավագույն շախմատիստ: Նա տասնմեկ անգամ արժանացել է Օսկարի, որպես տարվա լավագույն շախմատիստ (1982—1983, 1985—1988, 1995—1996, 1999, 2001—2002թթ.): 1981-1991թթ. Կասպարովը բոլոր մրցաշարերի առաջին մրցանակակիրն էր: Նա առանձնանում էր իր բազմակողմանի խաղով և գրեթե չուներ թուլություններ: Աշխարհահռչակ շախմատիստը ամուսնացած է եղել երեք անգամ և ունի երեխաներ իր երեք կանանցից էլ՝ երկու աղջիկ, մեկ տղա: