chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մագնուս Կարլսեն

Մագնուս Կարլսեն

   Մագնուս Կարլսեն՝ երիտասարդ, ով ընդամենը 22 տարեկան հասակում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, անհատ, ում մեջ միաձուլված են խելքը, ֆանտաստիկ ճկուն ուղեղը, նպատակասլացությունը, անհատականություն, ում փորձում են նմանվել հազարավորները։

   Մ.Կարլսենը ծնվել է 1990թ նոյեմբերի 30-ին Նորվեգիայում։ Աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկն է (կոչմանն արժանացել է 13 տարեկան հասակում)։

   Շախմատային աշխարհի հետ նրան ծանոթացրել է հայրը, երբ նա ընդամենը հինգ տարեկան էր։ Իսկ ավելի լուրջ Կարլսենը սկսել է զբաղվել շախմատով 8 տարեկանում։ Նա գրքեր էր կարդում, մասնակցում տարբեր մրցաշարերի, օրական 2-3 ժամ զբաղվում արագ շախմատով ինտերնետում։ 2004 թ արդեն իսկ մասնագետները նրան տեսնում էին աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր։

    Մագնուսը համարվում է ունիվերսալ խաղացող և իր քայլերում գրեթե անթերի է։ Լյուկ վան Վելի խոսքերով ՝ նրա ուժը կայանում է նրանում, որ երբ մյուսները ոչ մի ելք այլևս չեն տեսնում , Մագնուսը դեռ նոր սկսում է իր խաղը։ Իսկ ահա Վիկտոր Կորչնոյը համարում է, որ Մագնուսը օժտված չէ շախմատային և ոչ մի հնարավորություններով։ Նա ընդամենը հիպնոզացնում է իր հակառակորդներին։ Անկախ բոլոր կարծիքներից ու մեկնաբանություններից Կարլսենը այսօր լավագույնն է։ 2011 թվականից նա աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է։

   Աշխարհահռչակ շախմատիստի հետաքրքրությունները միայն շախմատով չէ, որ սահմանափակվում են։ Նա տարված է ֆուտբոլով, դահուկասահքով, մեծ թենիսով, բասկետբոլով։ Որքան էլ զարմանալի հնչի, բայց Կարլսենը զբաղվում է նաև առաջին հայացքից շախմատի հետ ոչ մի կերպ կապ չունեցող մոդելային բիզնեսով , և նրա տարեկան եկամուտը այս ասպարեզում կազմում է 1մլն դոլար:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր