chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Միխայիլ Տալ

Միխայիլ Տալ

    Միխայիլ Տալը ծնվել է 1936 թվականին Ռիգայում: Շախմատի պատմության մեջ նա աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնն է, որին արժանացել է 23 տարեկան հասակում՝ 1960 թվականին հաղթանակ տանելով Բոտվիննիկի նկատմամբ: Մեկ տարի անց պատասխան խաղը տանուլ է տվել: Նա աշխարհի թվով ութերորդ  չեմպիոնն է (1960 1961), գրոսմայստեր (1957), ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ (1960), Սովետական միության վեցակի չեմպիոն (1957, 1958, 1967, 1972, 1974, 1978), Լատվիայի չեմպիոն (1953, 1965), ԽՍՀՄ-ի կազմում շախմատային օլիմպիադաների ութանգամյա հաղթող, Եվրոպայի վեցակի չեմպիոն, լրագրող, <<Շախմատ>> ամսագրի գլխավոր խմբագիր:

   Միխայիլ Տալը շատ խելացի երեխա է եղել: Նա երեք տարեկանում կարդալ է սովորել, իսկ հինգում արդեն հեշտությամբ բազմապատկում էր մեծ թվեր: Երբ նա յոթ տարեկան էր (ըստ որոշ աղբյուրների՝ տաս) հայրը նրան շախմատ խաղալ է սովորեցրել: Դպրոցին զուգահեռ նա հաճախել է շախմատի խմբակ, տասնյոթ տարեկանում արդեն դարձել հանրապետության չեմպիոն:

   Տալը հայտնի է որպես կոմբինացիոն խաղի վարպետ, ով ուներ մեծ տաղանդ, կարողանում էր շատ արագ հաշվել քայլերը և ուներ զարմանալի ինտուիցիա: Լրագրողները նրան անվանում էին «հրաշագործ», «ծովահեն», «շախմատային Պագանինի»:

   Աշխարհահռչակ շախմատիստը ամուսնացած է եղել երեք անգամ: Առաջին ամուսնությունից ծնվել է մեկ որդի, ով հետագայում ընտրել է բժշկի մասնագիտություն, իսկ երրորդ ամուսնությունից՝ դուստր: Տալը շատ մեծ համբավ է ունեցել կանանց շրջանում:

   Իր վերջին պաշտոնական խաղը նա անցկացրել է 1992թ. մայիսի 5-ին Բարսելոնայում՝ լինելով ծանր հիվանդ: Տալը խաղացել է Վլադիմիր Հակոբյանի հետ և հաղթանակ տարել նրա նկատմամբ: Մայիսի 28-ին արագ շախմատի մրցաշարում Տալը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Ուղիղ մեկ ամիս անց նույն օրը՝ հունիսի 28-ին, նա մահացել է կերակրափողի առատ արյունահոսությունից:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր