chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Միխայիլ Բոտվիննիկ

Միխայիլ Բոտվիննիկ

      Ծնվել է 1911 թ. Լենինգրադում: Աշխարհի առաջին սովետական չեմպիոն: Շախմատային գահը նվաճել է 1948 թվականին: Տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր:  Բոտվիննիկը ծնվել է 1911թ. օգոստոսի 17-ին ատամնաբույժների ընտանիքում: 1923 թվականին ծանոթանում է շախմատային աշխարհի հետ և նույն թվականին մասնակցում դպրոցում կազմակերպված մրցաշարին: Այնուհետև գիտելիքներ է ձեռք բերում շախմատային դասագրքերի շնորհիվ: Մոսկվայում առաջին միջազգային մրցաշարի ժամանակ երիտասարդ շախմատիստը հաղթանակ տարավ Կապաբլանկայի նկատմամբ, ով խաղում էր միանգամից երեսուն խաղատախտակի վրա: 

       1926 թվականին Լենինգրադի հինգերորդ մրցաշարում կիսում է 2-3-րդ տեղերը Ս. Ռաբինովիչի հետ: Շնորհիվ ծննդավայրում ունեցած մասնակցությունների  և բավականին բարձր արդյունքների՝ Բոտվիննիկը իրավունք է ստանում մասնակցելու ԽՍՀՄ-ի հինգերորդ մրցաշարին, որտեղ 5-6-րդ տեղերն է կիսում Վ. Մակոգոնովի հետ: 1929 թ.-ին մասնակցում է վեցերորդին, որտեղ չնայած նախընտրական փուլում գրավում է  առաջին տեղը, բայց պարտություն ունենալով կիսաեզրափակչում, դուրս է մնում չեմպիոնության պայքարից: Բայց ահա  յոթերորդ մրցաշարում նա բացարձակ հաղթող է ճանաչվում և դառնում ԽՍՀՄ-ի առաջին չեմպիոնը և շախմատի սովետական դպրոցի առաջնորդը:     

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր