chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վասիլի Սմիսլով

Վասիլի Սմիսլով

      Ծնվել է 1921 թվականին Մոսկվայում: Աշխարհի յոթերորդ չեմպիոնն է, նաև լրագրող: Չեմպիոնության գահի համար երեք անգամ շախմատային հանդիպում է ունեցել Բոտվիննիկի հետ: 1957 թվականին Վ. Սմիսլովը ճանաչվել է մոլորակի ամենաուժեղ շախմատիստը: Նա ԽՍՀՄ-ի չեմպիոն է  (1949), Մոսկվայի եռակի չեմպիոն  (1938, 1942, 1944/45), ԽՍՀՄ-ի կազմում համաշխարհային օլիմպիական խաղերի իննանգամյա հաղթող  (1952, 1954, 1956, 1958, 1960, 1964, 1968, 1970, 1972), աշխարհի առաջին խմբակային առաջնության հաղթողը ԽՍՀՄ-ի կազմում  (1985), Եվրոպայի խմբակային առաջնության հնգակի չեմպիոն ԽՍՀՄ-ի կազմում  (1957, 1961, 1965, 1970, 1973), միջազգային գրոսմայստեր (1950), ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ (1948):

      Վասիլի Սմիսլովը շախմատ խաղալ սովորել է վեց տարեկանում: Նրա հայրը առաջին կարգի շախմատիստ էր: Սմիսլովը մեծ ներդրում է ունեցել շախմատային աշխարհում. բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է: Շատերի համար գուցե զարմանալի փաստ, բայց նա նաև օպերային երգիչ էր: 1996 թվականին Սմիսլովը առաջին անգամ համերգով  հանդես է եկել Մոսկվայի կոսներվատորիայի բեմում:

       Աշխարհահռչակ շախմատիստը կյանքից հեռացել է 2010 թ. մարտի 27-ին սրտի հետ ունեցած խնդիրներից: Նրա գերեզմանը գտնվում է Մոսկվայում: