chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վլադիմիր Կրամնիկ

Վլադիմիր Կրամնիկ

Վլադիմիր Կրամնիկը ծնվել է 1975 թվականի  հունիսի 25-ին Կրասնոդարում: Նրա հայրը տաղանդավոր նկարիչ և քանդակագործ էր, մայրը՝ երաժշտության ուսուցչուհի: Հայրը նրան շախմատ խաղալ է սովորեցրել ընդամենը չորս տարեկան հասակում, այնուհետև նա հաճախել է ակումբ: 16 և 18 տարեկանում նա նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը պատանիների շրջանում: Միջազգային գրոսմայստեր է: 2000 թվականին հաղթանակ տանելով Գարրի Կասպարովի դեմ, 2004-ին Լեկոյի, 2006-ին Տոպալովի՝ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: 1996 թվականն նրան համարում էին աշխարհի լավագույն շախմատիստ՝ Կասպարովին հավասար: Այդ ժամանակ նա ընդամենը քսանմեկ տարեկան էր և արդեն պատրաստ էր պայքարելու գործող չեմպիոնի դեմ աշխարհի չեմպիոնության կոչման համար: 2000 թվականի աշնանը Լոնդոնում տեղի է ունենում Կրամնիկ-Կասպարով մրցաշարը: Ըստ բոլոր կանխատեսումների Կասպարովը պետք է պահպաներ իր տիտղոսը, բայց  քսանչորսամյա Կրամնիկը ապացուցեց հակառակը, հաղթանակ տանելով գործող չեմպիոնի դեմ - 8 ½ -6 ½ հաշվով: 2004 թվականին Շվեցարիայում Կրամնիկը Պյոտոր Լեկոյի դեմ դժվար պայքարում պահպանում է իր տիտղոսը: Այդ ժամանակահատվածում նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, ինչի պատճառով 2006 թվականին Կրամնիկ-Տոպալով խաղին շատ քչերն էին հավատում նրա հաղթանակին, սակայն այս անգամ ևս նա իր երկրպագուներին թևաթափ չարեց: Բայց ահա 2007 թվականին Մեքսիկայում կայանալիք մրցաշարում նա իր տիտղոսը զիջեց Վիշվանաթան Անանդին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Կրամնիկը միշտ լավագույնների շարքում է եղել: 2011 թվականին հաղթում է Dortmund Sparkassen մրցաշարը, 2009-ին՝ Մոսկվայում կազմակերպված Միխաիլ Տալի մրցաշարը ՝առաջ անցնելով Իվանչուկից և Կառլսենից: Շատերը կարծում էին, որ Կրամնիկ-Կառլսեն պայքարը նման էր Կրամնիկ-Կասպարով պայքարին. 2009 – 2-րդ տեղ - 12 միավոր, 2010 - 5-րդ տեղ – 10 միավոր: Վլադիմիր Կրամնիկը ամուսնացած է, ունի մեկ դուստր: