chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ֆիշեր, Ռոբերտ Ջեյմս

Ֆիշեր, Ռոբերտ Ջեյմս

      Ծնվել է 1943 թվականին Չիկագոյում: Տասնհինգ տարեկանում ստացել է միջազգային գրոսմայտերի կոչում: ԱՄՆ-ի բազմակի չեմպիոն: 1972 թվականին հաղթանակ տանելով Բորիս Սպասսկու նկատմամբ՝ դարձել է աշխարհի տասնմեկերորդ չեմպիոնը:

       Պատերազմի ավարտից հետո, երբ Ֆիշերը ընդամենը երկու տարեկան էր, հայրը թողնում է ընտանիքը՝ վերադառնալով Գերմանիա, իսկ մայրը երեխաների  հետ տեղափոխվում է Բրուկլին:

      Շախմատ խաղալ փոքրիկին սովորեցրել է քույրը, երբ նա ընդամենը վեց տարեկան էր: Իր հիանալի հիշողության շնորհիվ Ֆիշերը կարողանում է հեշտությամբ յուրացնել գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն և սերբերեն լեզուները, ինչն էլ թույլ էր տալիս նրան շախմատային գրքերը կարդալ օրիգինալ տարբերակով:

      Արդեն տասներեք տարեկանում Ֆիշերը դառնում է ԱՄՆ-ի երիտասարդական մրցաշարի չեմպիոն, իսկ տասնչորսում՝ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ չեմպիոնը ողջ պատմության մեջ: Տասնհինգ տարեկանում նա թողնում է դպրոցը՝ շախմատի համար ավելի շատ ժամանակ ունենալու համար. «Միակբանը, որուզումեմանել՝շախմատխաղալնէ,-ասումէրնա»:  16.5 տարեկան հասակում նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը: Սակայն նրա ամենագլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն կոչմանն արժանանալն էր, ինչի համար նա պատրաստ էր ամեն ինչի: Առողջական լավ վիճակ ունենանլու համար նա զբաղվում էր լողով, թենիսով, դահուկասպորտով: Ֆիշերը հայտնի էր իր«կռվարար»բնավորությամբ: Նա չէր հարմարվում մի բանի  հետ, ինչը իրեն դուր չէր գալիս:  Դա ուներ նաև դրական կողմեր մնացած շախմատիստների համար ևս: Օրինակ հենց նրա շնորհիվ աշխարհի չեմպիոնի կոչման պարգևի չափսերը բավականին աճեցին, ինչի առիթով Սպասսկին կատակել է. «Ֆիշերը մեր պրոֆմիությունն է»:

      Աշխարհի չեմպիոնության համար մրցաշարը Բորիս Սպասսկու հետ տեղի ունեցավ Ռեյկյավիկում 1972 թվականին և ավարտվեց Ֆիշերի հաղթանակով: Բավականին երկար խորհրդակցություններ տարվեցին որոշելու համար Կարպով-Ֆիշեր խաղի պայմանները չեմպիոնության համար, սակայն ընդհանուր հայտարարի չգալով՝ Ֆիշերը հրաժարվեց այդ խաղից, ինչի պատճառով էլ ՖԻԴԵ-ն 1975 թ. ապրիլի 3-ին զրկեց Ֆիշերին չեմպիոնի կոչումից և նոր չեմպիոն հռչակեց Անատոլի Կարպովին: Այս դեպքից հետո նա այլևս չվերադարձավ պրոֆեսիոնալ աշխարհ:

      Ռոբերտ Ֆիշերը մահացավ 2008 թ. հունվարի 18-ին: Երեխաներ նա այդպես էլ չունեցավ:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր