chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արա Մինասյան

Արա Մինասյան

Արա Շոթայի Մինասյան (ծնվել է 1974-ի ապրիլի 14-ին Գյումրիում), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2004)։ Գյումրեցի առաջին գրոսմայստերը։

Կենսագրություն

1994-ին Կստովոյում (Ռուսաստան) կայացած մրցաշարում բաժանել է 3—7-րդ տեղերը։

1996-ին 2—4-րդ հորիզոնականներն է բաժանել Դեչինի (Չեխիա) մրցաշարում։

2003-ին Թեհրանի (Իրան) GM Saipa շրջանային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով իրանցի գրոսմայստեր Էսհան Ղաեմ Մաղամիին։

2009-ին, զիջելով Ռինատ Ջումաբաևին և Արթուր Չիբուխչյանին, 3-րդ տեղն է բաժանել Թամազ Գելաշվիլու հետ Գյումրիի «Գյումրի-2009» մրցաշարում։

1996-ին Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային: Չորրորդ խաղատախտակի վրա Մինասյանն անցկացրել է 8 պարտիա և վաստակել 3 միավոր)։

Գրոսմայստերի նորմաները լրացրել է Կրասնոդարում (1998-ին` Ռուսաստանի գավաթի ընտրական մրցաշար) և երկու անգամԲաթումում (2002-ին` Եվրոպայի առաջնություն, 2003-ին` շախմատի սևծովյան ասոցիացիայի առաջնություն)։ Կոչումը ստացել է2004-ին, երբ վարկանիշը հասցրել է անհրաժեշտ մակարդակի։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր