chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Էմանուել Լասկեր

Էմանուել Լասկեր

     Էմանուել Լասկերը ծնվել է 1868 թ. Լեհաստանում, հրեաների ընտանիքում: Տասնմեկ տարեկանում տեղափոխվել է Բեռլին մեծ եղբոր մոտ, ով ևս հիանալի շախմատիստ էր և ով դարձավ ապագա չեմպիոնի առաջին ուսուցիչը: Հետագայում նա սկսեց վաստակել սրճարաններում՝ գումարի դիմաց շախմատ խաղալով: 1888թ. ավարտելով ճեմարանը՝ Լասկերը ընդունվեց Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ: 1889թ. Բեռլինում նա տարավ իր առաջին լուրջ հաղթանակը բավականին լուրջ մրցույթում: Իսկ ահա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 1894 թվականին ՝ տանելով հաղթանակ աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցի նկատմամբ: Շախմատային գահը նրա ձեռքերում մնաց 27 տարի:

   Լասկերը հայտնի էր յուրօրինակ խաղաոճով: Շատ կենսագիրներ նրան կոչում էին շախմատում հոգեբանական մոտեցման հիմնադիր: Համարվում էր,որ նա կարող էր մտածված վատացնել իր դիրքերը հակառակորդին շփոթեցնելու համար շատերն էլ կարծում էին, որ նրա փայլուն խաղը գերբնական խելքի արդյունք էր:

   Շախմատային իր կարիերան Լասկերը մի քանի անգամ ընդհատել է մաթեմատիկայով և փիլիսոփայությամբ զբաղվելու համար, որտեղ նույնպես հասել է բարձունքների: Նա թեորեմի հիմնադիր է, որը կոչվել է իր և Էմմի Նյոտերի անունով: Նա նաև հրատարակել է մի քանի փիլիսոփայական գործեր:

   Կյանքի վերջին տարիները Լասկերը անց է կացրել ԱՄՆ-ում և վաստակել դասախոսություններով ու  սեանսներով: Նա նաև ելույթներ էր ունենում Չիկագոյում բացված շախմատի դպրոցում, որը կրում էր իր անունը:

   1941թ. սկզբներին Լասկերը վարակվում է թոքային ինֆեկցիայով, որն էլ դառնում է նրա մահվան պատճառը: Նա իր մահկանացուն կնքում է 1941թ. հունվարի 11-ին:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր