Հրանտ Մելքումյանը (հայ շախմատիստ, գրոսմայստեր)ծնվել է 1989թ. ապրիլի 30-ին Երևանում։ Ծնողները նույնպես Երևանից են, բայց արմատները տանում են դեպի Ադրբեջանի հայկական շրջաններ։
Հրանտը շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում, իսկ մեկ տարի անց սկսել է հաճախել շախմատի դպրոց։ Նրա պապիկը, ում անվանակիցն է նա, եղել է շախմատի և նարդու մոլի սիրահար, և քանի որ թոռնիկը իր ժամանակի մեծ մասը անց է կացրել պապիկի հետ, նրա մեջ նույնպես առաջացել է սեր և հետաքրքրություն այդ խաղի նկատմամբ։ Հետագայում հենց պապի խորհրդով էլ Հրանտի ծնողները նրան տարել են շախմատի դպրոց։
Հրանտի առաջին լուրջ հաջողությունը եղել է 9 տարեկանում՝ Հայաստանի առաջնությունում 2-րդ տեղ նվաճելը, որից հետո մեկնել է Ավստրիա՝ Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցելու:
Խոշոր հաղթանակները՝
2006թ.-ին աշխարհի՝ մինչև 18 տարեկանների խմբում 2 տեղ
2011թ.-ին Եվրոպայի կայծակնային առաջնության չեմպիոն
2015թ.-ին Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն
2015թ.ին աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր
2015թ.-ին Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև 4-րդ խաղատախտակի վրա ոսկե մեդալակիր
2017թ․ London Chess Classic FIDE Open-ի հաղթող
Հրանտը նաև Լոնդոնի, Գրազի, Բենասկի, Տեպլիցեի, Սիդնեյի, Ռիգայի և այլ օփեն մրցաշարերի հաղթող է։
2015թ.-ի հունվարից Հայաստանի հավաքականի կազմում է:
Հղումով կարդացեք chess.am-ի հարցազրույցը Հրանտ Մելքումյանի հետ։