Տաթև Աբրահամյանը ծնվել է 1988թ․ հունվարի 13-ին Երևանում։ 2011 թվականին ստացել է գրոսմայստերի կոչում։ Հանդես է գալիս Ամերիկայի դրոշի տակ։
Շախմատ խաղալ սովորել է 8 տարեկանից, այնուհետև 5 տարի հաճախել է շախմատի դասերի Հայաստանում։ 13 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ։
Հայաստանից Ամերիկա տեղափոխվել է 2001թվականին։ Նա հաճախել է Կլարկ Մագնիտ միջնակարգ դպրոց։ 2011թ․ ընդունվել է Կալիֆոռնիայի բարձրագույն համալսարան՝ ստանալու հոգեբանի և քաղաքագետի կրթություն։ Այժմ ապրում է Լոս Անջելեսում։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել է 3 Օլիմպիադայի (2008—2012), աշխարհի 3 թիմային առաջնության (2009, 2013 и 2015)։
Մի քանի անգամ մասնակցել է ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությանը, որոնցից մեկում արժանացել շախմատի աստվածուհի մրցանակին իր անզիջում խաղի համար։
2006թ․ հաղթել է Պանամերիկյան մինչև 18 տարեկան պատանի աղջիկների մրցաշարը Էկվադորում։
Տաթևի ԷԼՈ վարկանիշը 2364 է։ Նա համարվում է ԱՄՆ-ի շախմատի կանանց մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը։ Ծավալել է նաև մարզչական գործունեություն։