chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վիլհելմ Ստեյնից

Վիլհելմ Ստեյնից

     Վիլհելմ Ստեյնիցը ծնվել է Պրահայում 1836թվականին: Շախմատի աշխարհի առաջին չեմպիոնն է: Այդ տիտղոսին նա արժանացել է 1886թ.՝ հաղթանակ տանելով Ի. Ցուկերտորտի նկատմամբ: Շախմատի ասպարեզում նորամուծությունների հիմնադիր է:

      Փոքրիկ սրճարան Վիեննայի կենտրոնում, որտեղ կարելի էր խաղալ բիլիարդ, խաղաքարտեր, նաև շախմատ: Սրճարանի պատուհանների ներսում ընթացող շախմատային պարտիաներին գրեթե ամեն օր հետևում էր կարմրամազ մի երիտասարդ: Ներս մտնելու համար նա գումար չուներ, ուստի ոչինչ չէր մնում, քան բավարարվել եղած աղոտ դիրքերով: Բայց ֆորտունան նրան երկար սպասեցնել չտվեց.

-Դուք հասկանու՞մ եք այս ամենից,-հարցրեց սրճարանի տնօրենը:

-Իհարկե, ես կարող եմ խաղալ անգամ կույր, առանց տախտակին նայելու:

      Այդ օրը այնտեղ էին հավաքվել ամենաուժեղ խաղացողները, ովքեր որոշեցին մի լավ դաս տալ անծանոթ գլուխգովանին, ով ընդամենը, ինչպես պարզվեց, 23 տարեկան էր: Ապարդյուն, տղան իրոք շատ խելացի էր և հեշտությամբ հաղթեց բոլոր պարտիաները:

      Նրան այս ինտելեկտուալ խաղը գրավել էր դեռ մանկուց, երբ հետևում էր հոր և նրա ընկերոջ պարտիաներին: Վերջինիս նկատմամբ էլ հենց փոքրիկը տարավ իր առաջին հաղթանակը: Ասել, որ Վիլհելմին հեշտ տրվեց աշխարհի չեմպիոնի  տիտղոսը, միանշանակ սխալ է: Նա ընտանիքում տասներեքերորդ երեխան էր, իսկ դա նշանակում էր, որ ծնողների կողմից ակնկալել դրամական միջոցներ սխալ էր: Բայց սերը այդ խաղի նկատմամբ այնքան հզոր էր, որ նա բավարարվում էր իր իսկ ձեռքով պատրաստված կարդոնե տախտակով:

      1858թ. Ստեյնիցը համալրեց Վիեննայի շախմատի միության շարքերն իր փայլուն խաղի և բացառիկ ընդունակությունների շնորհիվ: Սակայն իր ապրուստի միջոցը նա դեռ վաստակում էր այլ ճանապարհով՝լրագրությամբ: 1859թ. նա զբաղեցրեց երրորդ տեղը Վիեննայի շախմատի միության մրցաշարում: Տարեց-տարի ավելի կատարելագործելով իր հնարավորությունները՝ Ստեյնիցը 1861թ. հռչակվեց չեմպիոն՝ պարտվելով ընդամենը մեկ խաղ և հաղթելով երեսունը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ երիտասարդը թողեց ամեն ինչ և շախմատը դարձրեց իր եկամտի միակ աղբյուրը, որը ոչ միայն գումար էր, այլև հոգեկան բավարարվածության և հաճույքի մի ամբողջ տարա:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր