chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վլադիմիր Հակոբյան

Վլադիմիր Հակոբյան

 

Վլադիմիր Էդուարդի Հակոբյան (ծնված 1971 թ-ի դեկտեմբերի 7-ին, Բաքու), հայ շախմատիստ։ Միջազգային գրոսմայստեր (1991)։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1992)։ Աշխարհի՝ մինչև 16 (1986, Արգենտինա), 18 (1989, Պուերտո Ռիկո) և 20 (1991, Ռումինիա) տարեկանների չեմպիոն։ Համամիութենական 5 մրցաշարերի՝ Կեդայնյայ (Լիտվա, 1981), Բելցի (Մոլդովա, 1982), Տալլին (1982), Բաքու (1984), Սոչի (1986), միջազգային 3 մրցաշարերի՝ Նիշ (Հարավսլավիա, 1990), Բուենոս Այրես (1991), Նիկշիչ (Հարավսլավիա, 1991) հաղթող։ 1992-ին համաշխարհային օլիմպիադայում, Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է 3-րդ մրցանակակիր, 1995-ին՝ «Երևան» ակումբի կազմում շախմատի ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր, 1999-ին՝ աշխարհի շախմատի առաջնության երկրորդ մրցանակակիր։ 1992, 2002 և 2004 թվականների աշխարհի թիմային առաջնությունների եռակի, 1997, 2001 և 2005 Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։

 

 

Պարգևներ և մրցանակներ

 

Մովսես Խորենացու մեդալ (2006);

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր