chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արման Միքայելյան

Արման Միքայելյան

Արման Միքայելյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում։ 

Շախմատ խաղալ սկսել է 5 տարեկանից։ Նրան այս հրաշք խաղի հետ ծանոթացրել է տատիկը։ Ծնողներն էլ,  նկատելով նրա մեծ հետաքրքրությունը, տարել են նրան շախմատի դպրոց։ Արմանի առաջին մարզիչը եղել է Աշխեն Սանոյանը, այնուհետև գրեթե 8 տարի մարզվել է Վլադիմիր Հայրապետյանի գլխավորությամբ։ Զուգահեռաբար նրա հետ աշխատել են նաև Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը։

Արման Միքայելյանը սովորել է Խանջյանի անվան 53-րդ միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ 2-րդ ավագում։ Սիրելի առարկաները եղել են մաթեմատիկան և աշխարհագրությունը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։

Այժմ Արմանը հիմնականում զբաղվում է ինքնակրթությամբ՝ ժամանակ առ ժամանակ խորհուրդներ հարցնելով Վլադիմիր Հայրապետյանից։

Նվաճումներ

2011 թ․ թիմային պատանեկան օլիմպիադայի 2-րդ տեղ, անհատական՝ 3-րդ

2015թ․ Հայաստանի առաջնության փոխչեմպիոն

2016թ․ "Նանա Ալեքսանդրիայի գավաթ"-ի 3-րդ մրցանակակիր

2017 թ․ "Երևան Օփեն"-ի բրոնզե մեդալակիր

2015 թվականին Արման Միքայելյանը լրացրել է միջազգային վարպետի կոչումը, իսկ 2017-ին՝ գրոսմայստերի։

2017թ․ նոյեմբերի 1-ի դրությամբ նրա գործակիցը 2503 է։

Արմանի ամենատպավորված խաղերից մեկը սույն թվականի Եվրոպայի առաջնության նախավերջին պարտիան էր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ Նավարայի հետ։ Խաղ, որի շնորհիվ նա կարող էր դառնալ Եվրոպայի առաջնության մեդալակիր, սակայն, ինչպես հաճախ է պատահում, խանգարեցին էմոցիաները։

Նախասիրություններ

Ազատ ժամանակ Արմանը սիրում է լսել երաժշտություն, ֆիլմեր դիտել, կարդալ և խաղալ սեղանի թենիս, որը նրա ամենասիրելի սպորտաձևերից մեկն է։

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր