chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արտաշես Մինասյան

Արտաշես Մինասյան

Տիգրան Պետրոսյանի հաղթանակներից հետո Հայաստանում սկսվեց շախմատային “բում”: Ոգևորվելով մեծ շախմատիստի հաջողություններով՝ մարզիչները ցանկանում էին իրենց սաներին սովորեցնել խաղալ նույն դիրքային ոճով: Սակայն մեր շախմատիստների մեջ կային այնպիսիք, ովքեր ունեին սուր եւ կոմբինացիոն խաղի տաղանդ: Նրանցից էր նաեւ Արտաշես Մինասյանը: Դա ամենևին էլ չի նշանակում, որ նա ձգտում էր խաղալ միայն կոմբինացիաներով,սակայն երբ նրա պարտիաներում հասունանում էր մի պահ,երբ պետք է գեղեցիկ ու ազդեցիկ տակտիկական մտահաղացում,նա միշտ գտնում էր այն: Շատ դեպքերում Մինասյանը ինքն էր գնում բարդ դիրքերի՝ վստահ լինելով , որ իր տաղանդը կօգնի իրեն: Դա ռիսկային, բայց գեղեցիկ ոճ էր:

Արտաշես Մինասյանը ծնվել է 1967 թ. Երեւանում: 1990 թ. դարձել է ԽՍՀՄ երիտասարդ վարպետների առաջնության չեմպիոն: 1991 թ. Մոսկվայում նրան հաջողվել է դառնալ Սովետական Միության առաջնության հաղթող: Հայկական շախմատի պատմության մեջ երեք շախմատիստ է հասել նման հիանալի արդյունքի՝ Ռաֆայել Վահանյան, Տիգրան Պետրոսյան, Արտաշես Մինասյան: Վերջինս ԽՍՀՄ­ի վերջին չեմպիոնն է: 

Սովետական Միության փլուզումից հետո 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:Մեծ հաջողություների է հասել նաեւ Հայաստանի շախմատային հավաքականի հետ: 2006 թվականի հունիսին Լեւոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի եւ Սմբատ Լպուտյանի հետ դարձել է Թուրինի 37֊­րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա եւ թիմակիցները պարգևատրվել են «Մովսես Խորենացի» մեդալով: Իսկ Դրեզդենում կայացած 38֊­րդ օլիմպիադան հաղթելուց հետո Ա. Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով:

Ճիշտ է՝ այս պահին նա այդքան էլ հաճախ չի մասնակցում մրցաշարերին,սակայն փոխարենը իր փորձը կիսում է երիտասարդ շախմատիստների հետ, ովքեր, վստահ եմ, կշարունակեն իրենց մարզչի գործը։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր