chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավետիք Գրիգորյան

Ավետիք Գրիգորյան

Ավետիք Գրիգորյանը (հայ շախմատիստ, գրոսմայստեր, մարզիչ) ծնվել է 1989թ․ Երևանում։ Արմատները Գավառից և Պարսկաստանից են։ Սերը դեպի շախմատ փոխանցվել է գեներով՝ պապից հայրիկին, հայրիկից էլ՝ իրեն։ 1-ին լուրջ հաղթանակը տարել է 10 տարեկանում՝ մինչև 14 տարեկանների մեջ դարձել է Երևանի չեմպիոն։

1-3-րդ դասարանները սովորել է թիվ 51 միջն․ դպրոցում, այնուհետև տեղափոխվել 59-րդ։ Սիրած առարկան եղել է երկրաչափությունը։ Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն է ստացել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի շախմատի բաժնում։ Զբաղվում է Քունգ ֆույով , լողով, Էքստրեմալ սպորտաձևերի սիրահար է։ Արդեն 3 տարի  է՝ ծավալել է մարզչական գործունեություն և կրթում է ապագա չեմպիոնների։

Խոշոր նվաճումները

Հայաստանի պատանիների եռակի չեմպիոն

2010թ․ Հայաստանի չեմպիոն

2010թ․ Բանսկո բաց առաջնության հաղթող

2012թ․ Պավլոդար բաց մրցաշարի հաղթող

2014թ․ Ֆիլիպինյան բաց առաջնության հաղթող

chess.am-ի հարցազրույցը Ավետիք Գրիգորյանի հետ կարդացեք հղումով՝

Հարցազրույց Ավետիք Գրիգորյանի հետ

 

 

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր