chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հովհաննես Գաբուզյան

Հովհաննես Գաբուզյան

Հովհաննես Գաբուզյանը (հայ շախմատիստ, գրոսմայստեր) ծնվել է 1995թ․ մայիսի 19-ին։ Արմատներով Վանից է։ Շախմատ խաղալ նրան սովորեցրել է պապիկը, երբ նա 5 տարեկան էր։ Նկատելով, որ փոքրիկի մոտ լավ է ստացվում՝ ծնողները որոշել են տանել նրան շախմատի պարապմունքների։ Եվ չեն սխալվել։ Առաջին խոշոր հաղթանակը Հովհաննեսը տարել է 2010թ․, երբ Թուրքիայում անցկացվող օլիմպիադայում մինչև 16 տարեկանների խմբում դարձել է Օլիմպիական չեմպիոն։ 2010, 2011, 2012, 2015թթ․ դարձել է Եվրոպայի, իսկ 2012թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 2016թ․ "Հռոմի բաց առաջնության" բրոնզե մեդալակիր է, իսկ 2017թ․ նվաճել է Հայասանի չեմպիոնի կոչումը։

Հովհաննեսը ավարտել է Չեխովի անվան 55 դպրոցը։ Սիրած առարկան եղել է պատմությունը։ Այժմ սովորում է Հայաստանի պետական Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։

Հղումով կարդացեք chess.am-ի հարցազրույցը երիտասարդ գրոսմայստերի հետ։

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԻ ՀԵՏ

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր