chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կարեն Գրիգորյան

Կարեն Գրիգորյան

Կարեն Գրիգորյանը (հայ շախմատիստ, գրոսմայստեր)ծնվել է 1995թ․ Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է մանկապարտեզում, այնուհետև 7 տարեկանից հաճախել է շախմատի ակադեմիա ։ Կարենի խոսքերով ծնողները, շախմատ չսիրելու պատճառով, այդքան էլ հավանություն չեն տվել նրա ընտրությանը, բայց տղայի ցանկությանը դեմ չեն կանգնել։ Կարենի առաջին լուրջ մրցանակը եղել է Եվրոպայի՝ մինչև 12 տարեկանների առաջնության բրոնզե մեդալը։

Սովորել է թիվ 195 միջնակարգ դպրոցում։ Սիրած առարկան անգլերենն ու ֆիզկուլտուրան են եղել։ Օտար լեզուներից տիրապետում է անգլերենին և իսպաներենին։ Այժմ սովորում է Երևանի պետական ֆիզիկական կուլտուրայի համալսարանում։

Մրցանակներ

2007թ․ Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնության մինչև 12 տարեկանների բրոնզե մեդալակիր

2008թ․ Եվրոպայի առաջնության մինրև 14 տարեկանների բրոնզե մեդալակիր

2010թ․ Թուրքիայում անցկացվող Օլիմպիադայի մինչև 16 տարեկանների ոսկե մեդալակիր

2011թ․ Թուրքիայում անցկացվող Օլիմպիադայի մինչև 16 տարեկանների արծաթե մեդալակիր

2012թ․ Բուլղարիայի Ալբենա օփենում 1-5 տեղ

Եվ Իսպանիայում անցկացվող մի շարք մրցաշարերի հաղթող

 

Հղումով կարդացեք մեր հարցազրույցը Կարեն Գրիգորյանի հետ

Հարցազրույց Կարեն Գրիգորյանի հետ