chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կարինա Համբարձումովա

Կարինա Համբարձումովա

Կարինա Համբաձումովան ծնվել է 1989թ․ օգոստոսի 17-ին։ 2011թ-ից միջազգային գրոսմայստեր է, Ռուսաստանի սպորտի վարպետ։

Շախմատով սկսել է զբաղվել 4 տարեկանից։ Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի մանկապատանեկան մրցաշարերի, ինչպես նաև բաց և միջազգային մի շարք մրցաշարերի  մասնակից և դափնեկիր է տարիքային տարբեր խմբերում։

2011 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական սոցիոլոգիայի համալսարանի սոցիալական մանկավարժություն բաժինը։

Զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Նվաճումներ

2002թ․ Իսպանիա- մինչև 14 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

2003թ․ Չեռնոգորիա- կիսել է մինչև 16 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության 3-5-րդ տեղերը

2005թ․ Սոչի- Ռուսաստանի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում կիսել է 2-5-րդ տեղերը

2008թ․ Մոսկվա-Մոսկվայի  արագ շախմատի չեմպիոն կանանց մրցաշարում

2010թ, Մոսկվա- Ռուսաստանի չեմպիոն ուսանողների շրջանում

2012թ․Մոսկվա- Մոսկվայի բլից շախմատի չեմպիոն կանանց շրջանում

2014թ․ Մոսկվա- Մոսկվայի առաջնության բրոնզե մեդալակիր կանանց մրցաշարում

2014թ․ Դանիա- կանանց «Lady Chess» միջազգային մրցաշարի հաղթող

2014/2015թթ․- «SK Schwabisch Hall» ակումբի կազմում Գերմանիայի ակումբային առաջնության արծաթե մեդալակիր է

2015թ․ Սանկտ-Պետերբուրգ- կանանց արագ շախմատի մրցաշարում Ռուսաստանի չեմպիոն

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր