chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լիլիթ Գալոյան

Լիլիթ Գալոյան

Լիլիթ Դավթի Գալոյան (1983թ․ հունիսի 17, Երևան), հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2009)։ Հայաստանի կրկնակի  չեմպիոնուհի (2008, 2009)։ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ։

Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983 թվականին Երևանում: Շախմատ խաղալ սովորել է ութ տարեկանում։ Շախմատային հաջողությունների մեջ մեծ դեր են ունեցել Լիլիթի հայրը և եղբայրը՝ Լևոն Գալոյանը, ով արդեն ՖԻԴԵ-ի վարպետ է։ 2013 թվականին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լրագրության բաժինը։ Մասնակցել է համաշխարհային շախմատային 38-րդ ( Գերմանիա, Դրեզդեն), 39-րդ (Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ), 40-րդ (Թուրքիա, Ստամբուլ),41-րդ (Նորվեգիա, Տրոմսյո) օլիմպիադաներին։

«Օլիմպիադա խաղալը պատասխանատու է, քանի որ ոչ միայն քեզ համար ես խաղում, այլ մի ամբողջ թիմի, իսկ քո ամեն մի քայլը կարող է հաջողություն բերել թիմին կամ դժվարության առաջ կանգնեցնել»:      Լիլիթ Գալոյան

Ընտանիք

Ամուսինը՝ Արման Գալոյան

Նվաճումներ

  • Հայաստանի առաջնության մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն, 1995 թվական։

  • Հայաստանի առաջնության մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն, 1997 թվական։

  • Հայաստանի առաջնության մինչև 16 տարեկան աղջիկների չեմպիոն, 1998 թվական։

  • Հայաստանի առաջնության մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն, 1999 թվական։

  • Հայաստանի շախմատի կենտրոնական տան առաջնության (ՀՇԿՏ) հաղթող, 1999, 2000 թվականներ։

  • Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոնի, 2001, 2002 թվականներ։

  • Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի, 2008, 2009 թվականներ։

  • Եվրոպայի առաջնությունում հինգերորդ տախտակում արժանացել է արծաթե մեդալի, 2005 թվական։

  • Եվրոպայի ակումբային առաջնությունում երրորդ խաղատախտակում արժանացել է ոսկե մեդալի, 2010 թվական։