chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լիլիթ Մկրտչյան

Լիլիթ Մկրտչյան

Լիլիթ Մկրտչյան (1982թ․ օգոստոսի 9, Երևան) հայ շախմատիստուհի, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ, Հայաստանի կանանց հավաքականի անդամ։

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության հաղթող է(Պլովդիվ, Բուլղարիա, 2003թ․)

2002թ․ Բուլղարիայում և 2009թ․ Սանկտ-Պետերբուրգում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է։

2006թ․ Եվրոպայի կանանց անհատական 7-րդ առաջնության բրոնզե մեդալակիր է։

Հայաստանի քառակի չեմպիոն է։

2009թ․ եղել է 10-րդը Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։

2013թ․ Եվրոպայի կանանց անհատական առաջնության բրոնզե մեդալակիր։

2014թ․ «Բադ Քյոնիգշոֆեն» ակումբի կազմում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։

2015թ․աշխարհի թիմային առաջնությունում հաղթել է անհատական ոսկե մեդալ 2-րդ տախտակին։ (Չինաստան, Չենդու)։

2016թ․ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր է «Յուգրա» թիմի կազմում։

Լիլիթ Մկրտչյանի ԷԼՈ գործակիցը 2401-ն  է։

Ամուսնացած է գերմանացի բիզնեսմեն Յոհաննես Շպերի հետ, ապրում է Գերմանիայում։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր