chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մարիա Գևորգյան

Մարիա Գևորգյան

Մարիա Գևորգյանը ծնվել է 1994թ․ դեկտեմբերի 21-ին Երևանում։  Շախմատի միջազգային վարպետ է, ներկայումս Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը (2016թ․)։ ՀՀ կանանց հավաքականի անդամ է։

Մարիային շախմատ խաղալ սովորեցրել է պապիկը՝ մարզական լրագրող Դերենիկ Գևորգյանը։ 3 տարեկանում արդեն ճանաչում էր բոլոր խաղաքարերը և գիտեր նրանց քայլերը։ 7 տարեկանից սկսել է հաճախել շախմատի մարզադպրոց, այնուհետև՝ ակադեմիա։  Եղել է Վահան Խաչատրյանի, Արսեն Եղիազարյանի սանը: Այժմ մարզվում է Էրեբունու շախմատի դպրոցում՝ գրոսմայստեր Հրայր   Սիմոնյանի մոտ։ 2014 և 2015 թվականներին եղել է Հայաստանի շախմատի կանանց փոխչեմպիոն։ 2016 թվականին Հայաստանի շախմատի կանանց 71-րդ առաջնությունում 9 հնարավորից վաստակելով  8,5 միավոր՝ դարձել է չեմպիոն՝ միաժամանակ ընդգրկվելով Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում։

2016թ «Գազի-Հերակլիոն 2016» մրցաշարում կանանց խմբում արժանացել է ոսկե գավաթի։

Նույն մրցաշարում «ԱՐՄԵՍՏ» թիմը, որի կազմում էր նաև Մարիան, բլից շախմատի մրցաշարում  գրավել է 1-ին հորիզոնականը։

Մարիա Գևորգյանի ԷԼՈ գործակիցը 2197 է։

Ազատ ժամանակը սիրում է անցկացնել ընկերների հետ։ Նախասիրություններց են ընթերցանությունը, ֆիլմերն ու սպորտը, հատկապես մեծ թենիսը։ Խաղերից հետո լիցքաթափվում է մուլֆիլմ դիտելով։