chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մարիա Կուրսովա

Մարիա Կուրսովա

Մարիա Կուրսովան ծնվել  է 1986թ․ հունվարի 3-ին Սեվերոդվինկսում (Ռուսաստան): 1998 թվականին տեղափոխվել է Եկատերինբուրգ։ Սիրելի խաղով և մասնագիտությամբ զբաղվում է 5 տարեկանից։

1996թ․ դարձել է մինչև 10 տարեկանների աշխարհի չեմպիոն։

1998թ․ մինչև 12, 2000թ․ մինչև 14 և 2004թ․ մինչև 18 տարեկանների մեջ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

2001 թ․ դարձել է Եվրոպայի չեմպիոն իր տարիքային խմբում։

2007 թվականին ստացել է գրոսմայստերի կոչում։

2011թ․տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության և այդ պահից հանդես է գալիս մեր հավաքականի կազմում։

Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2 օլիմպիադայի (2012, 2014), աշխարհի 2 թիմային առաջնության (2011, 2015) և Եվրոպայի 2 թիմային առաջնության (2011, 2013):

Մարիայի ԷԼՈ վարկանիշը 2343 է։

Ամուսնացած է հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ և ունի 2 երեխա։ Նրանք ծանոթացել են 2006թ-ին Թուրքիայում՝ Եվրոպայի առաջնության ժամանակ։

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր