chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Սմբատ Լպուտյան

Սմբատ Լպուտյան

Սմբատ Լպուտյանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Երևանում։

1975թ. ավարտել է Երևանի N 79 միջնակարգ դպրոցը, 1982 թվականին՝  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Նույն թվականին դարձել է ԽՍՀՄ-ի պատանեկան առաջնության հաղթողը։

Կարիերա

Սմբատ Լպուտյանը մի շարք մրցաշարերի հաղթող է՝

Բեռլին  (1982), Սարաևո (1985), Հաստինգս (1986), Դորտմունդ (1988), Երևան (1988), Ռիմաոսկա-Սոբոտա (1991), Նյու Յորք Օփեն (1998)։

1984 թվականին նա ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում։ 1984-1986թթ․ ԽՍՀՄ առաջնությունում հռչակվել է կրկնակի չեմպիոն։

1992, 2002, 2004 թթ․ դարձել է համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր։

1997-ին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 1999-ին հաղթող։

Տաղանդավոր շախմատիստը Հայաստանի քառակի չեմպիոն է (1978, 1980, 1998, 2001), աշխարհի թիմային առաջնության եռակի բրոնզե մեդալակիր (1997,2001, 2005 թթ.)։

2006 թվականին Թուրինում անցկացվող 37-րդ Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ Սմբատ Լպուտյանն արժանացել է ոսկե մեդալի, որից հետո պարգևատրվել Մովսես Խորենացու շքանշանով։

2002 թվականին Սմբատ Լպուտյանը հիմնել է Հայաստանի շախմատի ակադեմիան։ Նա նաև Հայասատնի շախմատի ֆեդերացիայի փոխնագահն է:

Պարգևներ և կոչումներ

  • ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալ (1996)
  • Մովսես Խորենացու մեդալ(2006)։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)
  • Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2013)
  • Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր

Անձնական կյանքը

Սմբատ Լպուտյանն ամուսնացած է, ունի 4 երեխա։

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր