chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վիշվանաթան Անանդ

Վիշվանաթան Անանդ

Վ. Անանդը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 11-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Շախմատ խաղալ նրան սովորեցրել է մայրը վեց տարեկան հասակում: Տասնչորս տարեկանում նա արդեն Հնդկաստանի պատանիների մրցաշարի հաղթողն էր, իսկ տասնվեց տարեկանում դարձավ Հնդկաստանի չեմպիոն: Պատանիների աշխարհի մրցաշարում հաղթելուց հետո Անանդը դառնում է Հնդկաստանում առաջին միջազգային գրոսմայստերը՝ զարկ տալով շախմատի զարգացմանը իր ծննդավայրում: 2007 թվականին նա դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն՝ պաշտպանելով իր տիտղոսը հաղթանակ տանելով՝ 2008 թվականին Վ. Կրամնիկի, 2010 թվականին Վ. Տոպալովի դեմ:  Վիշին, ում քնքշաբար անվանում են ընկերներն ու կոլեգաները, իր ծննդավայր Հնդկաստանում համարվում է հերոս: Նրա կռահողական միտքը և արագ կողմնորոշվելու ունակությունը դեռ մանկուց ուշադրություն գրավեցին դեպի իր կողմը և թույլ տվեցին համարել նրան աշխարհի ապագա չեմպիոն: 1985 թվականին նա դարձավ ազգային չեմպիոն, 1987 թվականին՝ աշխարհի չեմպիոն երիտասարդների շրջանում, գրոսմայստեր՝ 1988-ին:  Իր ողջ կարիերայի ընթացքում Անանդը հայտնի դարձավ ինչպես իսկական հնդիկ ջենթլմեն: Նրա առավելություններից, իսկ հակառակորդի համար դժվարություններից մեկն էլ այն է, որ նրան չսիրել պարզապես հնարավոր չէ:   Դա ապացուցում է այն, որ 2010 թվականի մրցաշարին պատրաստվելու ընթացքում նրա կողքին էին Վլադիմիր Կրամնիկը, ում  նա հաղթել էր երկու տարի առաջ,  և Մագնուս Կառլսենը՝ նրա հակառակորդը բազմաթիվ մրցաշարերում: Այժմ նա ապրում է Իսպանիայում կնոջ հետ, ով համարվում է նրա մենեջերը: